Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 հունիսի 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգոյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար։

Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովում Վասիլիս Մարագոսի ղեկավարության ներքո բաժնի ընդհանուր գործունեությունը և նշել, որ նրա այցը Հայաստան ազդակ է, որը ցույց է տալիս ԵՄ-ի պատրաստակամությունն աշխատելու Հայաստանի հետ և աջակցելու՝ երկրում ծրագրված բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Դեսպան Սվիտալսկին հավաստիացրել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետագա հաջողությամբ։

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է առանձին ուղղություններով՝ տեխնիկական աջակցության, բլենդինգի և բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացիկ իրավիճակին, քննարկել համագործակցության հիմնական ոլորտներն ու ուղղությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կյանքի կոչման համար անհրաժեշտ քայլերի շուրջ։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ