Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 ապրիլի 2018

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր:
Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 մլն խմ-ով: Սևանա լճի մակարդակը տարվա այս ժամակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Նշվել է, որ մարտի 22-ից արդեն իսկ սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով: Կոմիտեի նախագահը, սակայն զեկուցել է, որ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է նաև, որ մի շարք հանդիպումներ են ունեցել մասնավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրում փոքր և միջին ջրամբարների կառուցմամբ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է հանրապետությունում ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները: Նշվել է, որ մինչ այժմ հանրապետությունում ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով (Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ Մաստարա), սակայն ներկայումս առաջնորդվելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականությամբ՝ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43,2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34,2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար հողատարածք կոռոգեն:
Կարեն Կարապետյանը կարևորել է փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և հանձնարարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ սեղմ ժամկետներում պատրաստել ներդրումային ծրագրերի փաթեթներն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները: «Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն: Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ