Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 օգոստոսի 2004


Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, կառավարության աշխատակազմի վարչությունների ղեկավարների և պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի կատարումն ՀՀ նախագահի կողմից կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականի, քննարկվել են հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման իրականացման ընթացքը, դրա հետ կապված խնդիրները:


Համակարգող նախարարին զեկուցվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2003-2004թթ. ջրօգտագործման թույլտվություն տրվել է 43 ՀԷԿ-երի, որոնցից 14-ը ներկայումս գտնվում է կառուցման, իսկ 29-ը շահագործման փուլում: Փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով հողերի տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ հողային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման պահանջների համաձայն: Հողերի տրամադրումն իրականացնում են համապատասխան համայնքների ղեկավարները (համայնքի վարչական սահմաններում) և մարզպետները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերում)` համայնքի քաղաքաշինական փաստաթղթերի կամ հողերի օգտագործման սխեմաների հիման վրա: Նշվել է, որ հողհատկացման համար անհրաժեշտ է նաև տվյալ տարածքի վրա ՀԷԿ-երի կառուցման տեխնիկական հիմնավորումը: Հողերի՝ որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության փոփոխության անհրաժեշտության դեպքում, այն սահմանված կարգով կատարվում է ՀՀ կառավարության կողմից համապատասխան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կամ հողերի օգտագործման սխեմայի (կամ ժամանակավոր սխեմայի) փոփոխության միջոցով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված համայնքների հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա: Զեկուցվել է, որ կառավարության կողմից հաստատվել է նման օբյեկտների կառուցման նպատակով հողերի կատեգորիայի փոփոխության 16 որոշում, իսկ 6 որոշման նախագիծ հանձնաժողովի համաձայնեցման փուլում է:


Հաշվի առնելով հանրապետության տնտեսության մեջ և, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում հիդրոէներգետիկայի զարգացման կարևորությունը, ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի նիստում հավանություն է տրվել Լոռու մարզում փոքր հիդրոէներգետիկայի ծրագրին:


Քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներ են տրվել իրավասու պետական կառավարման մարմիններին՝ հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման ծրագրի մշակման, գործողությունների կանոնակարգման և վերահսկողության մեխանիզմների հստակեցման ուղղությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ