Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 մարտի 2018

Վարչապետին է ներկայացվել 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը


Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեիկողմից:
Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը, Թռչկանի ջրվեժը, Սև բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին և Տաշիրը: Նշվել է, որ ծրագրի նպատակն է երկարացնել զբոսաշրջային այցի տևողությունը, զբոսաշրջիկներին ապահովել գիշերակացով, երկարացնել զբոսաշրջային սեզոնը, զգալիորեն ավելացնել վայրն այցելելիս զբոսաշրջիկի կողմից կատարվող ծախսերը և այլն: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով զբոսաշրջության 10 համաշխարհային միտումները: Զբոսաշրջային վայրերն ընտրվել են ըստ պատմամշակութային նշանակության, գեղատեսիլ բնության, ներդրումային ներուժի և իրագործելիության, մարզային բաշխվածության և մոտակայքում համայնքի առկայության: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել են 4 ծրագրերի մշակման աշխատանքները՝ հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ 20 ծրագրերի, ինչպես նաև տարբեր շահագրգիռ գերատեսչություններից ստացվող նմանատիպ ծրագրերի քննարկման համար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստեղծել համապատասխան հարթակ, որտեղ ծրագրերը մասնագիտական քննարկումների առաջին փուլ կանցնեն: Այնուհետև դրանք կներկայացվեն մարզպետներին, որպեսզի վերջիններս ևս քայլեր իրականացնեն ներդրողների ներգրավման ուղղությամբ:
Վարչապետն առաջարկել է նաև սահմանել «խաղի կանոններ», որոնք ուղեցույց կհանդիսանան բնական, մշակութային և ճարտարապատական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված ներդրողների համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ