Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 օգոստոսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության և բարձրացման, հողատարումից և աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի «ՀՀ տարածքում 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ: Նկատի ունենալով, որ վթարված տների անօթևան 3 ընտանիքների համար որոշմամբ նախատեսված տների գնումն արդեն իսկ իրականացվել է, որոշվել է այդ նպատակին հատկացված 9 մլն դրամն ուղղել Լոռու մարզի Կարմիր Աղեգի և Կուրթան համայնքների՝ 2004թ. հուլիսի 26-ի ուժեղ կարկտահարության պատճառով վնասված դպրոցական շենքերի վերանորոգմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման պահանջներին համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության՝ իր տնօրինության Երևան քաղաքի

Շիրակի փողոցի N 2ա , Վարդաշենի 6-րդ փողոցի N 68, Կիևյան փողոցի N 8, Կոմիտաս փողոցի N 49/4, Մոլդովական փողոցի N 70/2 հասցեներում գտնվող, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Իսակովի N 48 հասցեի հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկություններին: Որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի N 70/2, Կիևյան փողոցի N 8 և Իսակովի փողոցի N 48 հասցեների հանրակացարաններում տեղաբնակ ընտանիքների կողմից զբաղեցված բնակելի տարածքները կնվիրաբերվեն համապատասխանաբար Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն թաղային համայնքներին՝ նշված ընտանիքներին անհատույց օտարելու պայմանով:

Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ: Լրացումները պայմանավորված են առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործունեության արդյունավետության հետագա բարձրացման, 2003-2004թթ. ընթացքում ընդունված մի շարք օրենսդրական ակտերի առավել արդյունավետ իրականացման խնդիրներով պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ: Որոշմամբ նախատեսվում է, մասնավորապես, նախարարության աշխատակազմում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանումներ՝ տեխնիկական անվտանգության և հասարակության հետ կապերի և արարողակարգի բաժիններ: Այս որոշման ընդունման կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգը հաստատելու մասին» N 1445-Ն, ինչպես նաև 2002թ. հուլիսի 11-ի, 2003թ. ապրիլի 23-ի, 2003թ. հուլիսի 31-ի՝ համապատասխանաբար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն), ՀՀ կոնցեսիոն գործակալության և ՀՀ որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումներում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը: Որոշումն ընդունվել է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ-ում որոշակի արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ, տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերի ընտրության նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակը միջազգային պայմանագրերի կնքման գործընթացի առավել հստակեցումն ու կատարելագործումն է:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջև «Սահմանով փոխանցվող կենդանիների հիվանդությունների ախտորոշման, հսկողության և վերահսկման կարողությունների ուժեղացում TCP/ RER/ 3001 (A)» տարածաշրջանային ծրագրի, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև քաղաքացիների առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին 2000թ. սեպտեմբերի 25-ի համաձայնագրին կից» արձանագրության, «ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային և պատմական արժեքների հափշտակության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև 1997թ. մայիսի 3-ի՝ ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: 2004թ. հունիսի 29-ին Թբիլիսիում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Վրաստանի ավտոմոբիլային տրանսպորտի վարչակազմի ներկայացուցիչների միջև կայացած երկկողմ փորձագիտական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փոխադրումների ծավալների աճի խթանման նպատակով՝ համաձայնագրում ավելացվում է դրույթ, ըստ որի կողմերը մուտքի կամ ելքի տուրքեր (ներառյալ ճանապարհային վճարները և մաքսային տուրքերը) կամ հարկ չեն գանձում նաև Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի բազմակողմ քվոտաների սահմաններում կատարվող բեռնափոխադրումների համար:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում գույքահարկով հարկման նպատակով հասարակական (գիտական, կրթական, ուսումնական) և արտադրական նշանակության շենքերի, շինությունների ցանկերը՝ օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ