Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2018

Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը







Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Զեկուցողի խոսքով՝ արձանագրված հիմնական խնդիրները վերաբերում են ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների ընթացակարգերի հստակեցմանը, որոշումների ընդունման գործընթացում ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության անբավարար լինելուն և այլն: Ներկայացվել են նաև հետազոտության շրջանակում մշակված առաջարկությունները՝ ազդեցության փորձաքննական գործընթացների կատարելագործման, հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ և այլն: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են արտահայտել ներկայացված հետազոտության արդյունքների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, քննարկել զեկույցում բարձրացված հարցադրումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ:
Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019 թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ