Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 օգոստոսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու հանրապետության մարզպետները: Քննարկվել է «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ վարչապետի մոտ 2004թ. հունիսի 16-ին կայացած խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Նախորդ խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել էր, որ «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների և լրացումների հիման վրա հաստատված շուրջ 12 մլրդ դրամի հաշվին նախատեսված ծրագրերի իրականացումը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և կարևորել էր հատկապես տեղերում աշխատանքների արագ և որակով իրականացումը: Այսօր կատարված աշխատանքների վերաբերյալ նախ հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահը: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով ներկայացված արդյունքները, վարչապետը նաև հանձնարարականներ է տվել հատկապես ճանապարհաշինության և ասֆալտապատման որոշակի աշխատանքների արագացման և որակի բարելավման վերաբերյալ: Այնուհետև քաղաքաշինության նախարարը, Երևանի փոխքաղաքապետը և հանրապետության մարզպետները ներկայացրել են նշված 12 մլրդ դրամի հաշվին տրամադրված գումարների իրացման ընթացքը՝ մասնավորապես, կրթական օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքների կատարման ուղղությամբ: Հաշվետվություններից պարզվել է, որ մրցույթների կայացման և պայմանագրերի կնքման աշխատանքները հիմնականում բավարար տեմպերով են իրականացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ մարզերում և Երևանում, Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարանները: Արմավիրի, Շիրակի և Վայոց Ձորի մարզպետները զեկուցել են, որ իրենց մարզերում դպրոցների շինարարության և հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ սկսվել է: Դպրոցական որոշ շենքերի վերանորոգման համար հայտարարվել է կրկնակի մրցույթ, իսկ Շիրակի մարզում նպատակահարմար չհամարելով Վարդաքար գյուղի դպրոցի հիմնանորոգումը, առաջարկվել է նոր դպրոցի կառուցում 2005թ-ին: Կրթական օբյեկտների շինարարության և հիմնանորոգման համար նախատեսված մրցույթներ չեն հասցրել անցկացնել Երևանի քաղաքապետարանը, Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետարանները, որտեղ աշխատանքները դեռևս գտնվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ավարտման փուլում: Հաշվետու շրջանում վարչապետը նրանց աշխատանքը անբավարար է գնահատել:

Խորհրդակցության արդյունքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել մրցույթների անցկացման համար փաստաթղթային ձևակերպումների գործընթացի բարելավմանը, աշխատանքների արագացված ռեժիմով, սակայն բարձր որակով կատարմանը՝ կրթական օբյեկտները նախատեսված ժամկետներում շահագործման հանձնելու համար: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ մինչև տարեվերջ պարբերաբար նման խորհրդակցություններ են հրավիրվելու՝ արդեն կատարված աշխատանքներին և հաջորդ փուլի խնդիրներին անդրադառնալու նպատակով:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ