Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 18 մարտի 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու կապակցությամբ:
Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև՝ մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ:
Միևնույն ժամանակ վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, և այն խորացնելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ և բարգավաճում մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ