Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մարտի 2018

Առաջարկություններ կներկայացվեն Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարակականը Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ էր: «Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նաև հստակ ձևակերպել և ձևավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։
Վարչապետի երրորդ հանձնարարականը էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ էր: «Առողջապահության նախարարության կողմից, ըստ Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի, իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։ Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումն էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։


Կստեղծվեն փոքր ավիացիայի զարգացման նախադրյալներ


Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս օդային երթևեկության սպասարկման և օդերևութաբանական պայմանների մասին տվյալների տրամադրման ծառայություններն ավիաընկերություններին մատուցվում են երկու առանձին և ինքնուրույն իրավաբանական անձանց կողմից, ինչն ըստ էության արհեստականորեն երկարացնում և ծանրաբեռնում է ավիաընկերություններին մատուցվող ծառայություների շղթան: Օդային երթևեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը: Մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ: Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:


Կբարելավվի բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը


Գործադիրը հավանություն է տվել Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում:


Կապահովվի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարների սուբսիդավորումը


2018 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս, Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս:

Այլ որոշումներ


Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գործադիրը որոշել է Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արարատի մարզի, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Արարատ քաղաքային համայնքին: Բնակավայրը կօգտագործվի արդյունաբերական գոտուց սահմանազատելու նպատակով սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու նպատակով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների բնականոն գործունեությունն ապահովելու համար ընդունվել են համապատասխան որոշումներ: Այդ նպատակով նախարարությանը տարածքներ կտրամադրվեն Երևան քաղաքում և ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում:
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված՝ լուծարված 11 ընկերություններին նախկինում պատկանող հետագա շահագործման համար պիտանի 148 անվանում գույքը նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով, իսկ նախարարությանը հանձնված 22 ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին` հետագայում օտարելու նպատակով:
 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ