Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 մարտի 2001

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր շնորհավորել է հայ բեմի բոլոր նվիրյալ գործիչներին: Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նորանկախ պետության համար դժվարին, հոգսաշատ օրերին այդ նվիրյալների շնորհիվ թատրոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես բաց պահեց դռները՝ արվեստի լույսի շողը հույսի փարոս դարձնելով ծանր ժամանակներ ապրող մեր հայրենակիցների համար: Այսօր էլ մեր երկրում դեռևս ամբողջությամբ չհաղթահարված ֆինանսական, տնտեսական դժվարություններից թատրոնն անմասն մնալ չի կարող: Չնայած դրան, կրկին ծնվում են նոր ներկայացումներ, ստեղծվում նոր թատերախմբեր ու թատրոնի վարագույրը եթե փակվում է, ապա միայն մինչև հաջորդ ներկայացման սկիզբը: Կառավարությունն այսօր փորձում է իր հնարավորությունների սահմաններում որոշակիորեն աջակցել մշակութային օջախներին, այդ թվում թատրոններին, համոզված լինելով, որ երկրում ընդհանուր վիճակի բարելավմամբ կբարելավվի նաև նրանց վիճակը: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ հանրապետության այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում ստեղծագործական հաջողություններ, անկոտրում ոգի՝ ի գոյատևություն մեր բազմադարյա հայ թատրոնի»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ