Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 օգոստոսի 2004



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը հավանություն է տվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նշված օրենքի որոշ դրույթներ «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության մասին» օրենքներին, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումը, մասնավորապես, նպատակ ունի հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների բնակարան ստանալու իրավունքը, ովքեր չեն գտնվում կամ բնակվում բուժական, դաստիարակչական կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, այլ գտնվում են իրենց խնամակալների մոտ:



«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է նշված օրենքով նախատեսված լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Որոշմամբ հաստատվել են նաև մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Դրանց կիրառումը հնարավորություն կտա հանրապետության 12 (8 պետական և 4 ոչ պետական) մանկատներում խնամվող 1150 երեխաներից յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում, ինչը նախադրյալներ կստեղծի երեխայի անձի ձևավորման և բազմակողմանի զարգացման համար:



Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 200 մլն դրամ է հատկացվել պաշտպանության նախարարությանը՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարանով ապահովելու նպատակով:



Գործադիրը մի շարք փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման մեջ, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստեղծել սանիտարա-կարանտինային կետեր: Դրանց միջոցով հնարավոր կլինի կանխել զանազան հիվանդությունների ներթափանցումը հանրապետություն: Որոշմամբ լրացումներ են կատարվել նաև ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կառուցվածքի մեջ՝ տեսչության հետագա գործունեությունը բարելավելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և մասնագետների ներուժը ավելի նպատակային օգտագործելու համար:



Նիստում գործադիրը հաստատել է «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված բյուջետային ծախսերի «Ռազմագիտության կաբինետների վերականգնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004թ. պետական պատվերը՝ տարեկան 800 հազար դրամի չափով: Որոշմամբ հաստատվել են նաև «Կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ծրարների ձեռքբերում», «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում», «Ներքին սփյուռքի, այդ թվում՝ Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը:



Հիմք ընդունելով «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված իրավասությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի «ՀՀ պետական բյուջեի միջոցների 2004 թվականի ազատ մնացորդի հաշվին գումար հատկացնելու մասին» N 611-Ա որոշմամբ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին տրված հանձնարարականը, գործադիրը 2004թ. պետական բյուջեի ծրագրային տարեկան եկամուտներն ավելացրել է 3 մլրդ 621,1 մլն դրամով, նույն չափով պակասեցնելով բյուջետային դեֆիցիտը: Դրան համապատասխան, նույն որոշմամբ, ավելացվել է դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող պետբյուջեի միջոցների 2004թ. տարեսկզբի ազատ մնացորդի գումարը՝ 1 մլրդ 28 մլն դրամով և արտաքին վարկի մարման գծով ելքերի գումարը՝ 4 մլրդ 649,1 մլն դրամով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային ցուցանիշները սահմանող ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, հատկացնել ԱՄՆ դոլարին համարժեք 13 մլն 397.5 հազար դրամ և 867 մլն 783.9 հազար դրամ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Դրանց թվում են, մասնավորապես, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահության օպտիմալացման, ոռոգման համակարգի զարգացման, պատվարների անվտանգության ծրագրերը, Զարգացման միջազգային ընկերակցության աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի նախապատրաստման ճապոնական դրամաշնորհ» ծրագիրը և այլն:



Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 23-ի «ՀՀ տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգի մասին» N 82 որոշման մեջ: Հաշվի առնելով փախստականի կարգավիճակ հայցողների սոցիալական վիճակը, մասնավորապես, ավելացվել է նրանց տրվող դրամական նպաստի չափը՝ 5000 դրամի փոխարեն սահմանելով 10.000 դրամ:



Ելնելով հանրապետությունում արժեթղթերի շուկայի կայացման կարևորությունից, գործադիրը որոշել է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը բազային տուրքի 200-պատիկից նվազեցնել մինչև բազային տուրքի 50-պատիկը:



Կառավարության անդամները հավանություն են տվել ՀՀ 2004թ. երկրորդ եռամսյակի մասնավորեցման գործընթացի հաշվետվությանը: ՀՀ կառավարությանն առըթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը զեկուցել է, որ 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1894 միջին և խոշոր ընկերություն, 7226 «փոքր» օբյեկտ, 77 անավարտ շինարարության օբյեկտ: Հաշվետու ժամանակահատվածում (2004թ. ապրիլ-հունիս ամիսներին) մասնավորեցվել է 14 ընկերություն, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 31-ի համեմատ: Մրցույթով մասնավորեցման է ներկայացվել 18 ընկերություն, որից 14-ի մրցույթը չի կայացել: Դասական աճուրդով մասնավորեցվել է 3 ընկերություն, ուղղակի վաճառքի ձևով 8 ընկերություն՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 28-ի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել է նաև 4 անավարտ շինարարության օբյեկտ, որից 3-ը ուղղակի վաճառքի ձևով, 1-ը մրցույթով:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերահսկողության լիազորություններ վերապահել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պետական նպատակային ծրագրերի իրականացման, ինչպես նաև պետական կենսաթոշակների նշանակման և վճարման նկատմամբ:



Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին հողամաս տրամադրելու մասին, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքին և ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 399-Ն որոշման համապատասխան, գործադիրը թույլատրել է Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր նշված ընկերության հետ՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 4 տարի ժամկետով, Երևանի Հյուսիսային պողոտայի Աբովյան-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620 քմ հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 11102,56 քառ. մետր:



Ելնելով ՀՀ-ում եվրոպական չափանիշներին համապատասխան միջին մասնագիտական կրթական հաստատություններ ստեղծելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարանների առաջարկությունները, կառավարությունը որոշել է ԿԳ նախարարության և նշված մարզպետարանների տնօրինության ներքո գտնվող մի շարք չշահագործվող և հիմնովին վերանորոգման կարիք ունեցող շենքային համալիրներից համապատասխան տարածքներ՝ որպես գույքային ներդրում հատկացնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին: Մեկ այլ որոշմամբ, ԿԳ նախարարության, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Կոտայքի մարզպետարանների տնօրինության ներքո գործող մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված շենքային համալիրներից համապատասխան տարածքներ՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Որոշումն ընդունվել է, մասնավորապես, ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 6-ի «Մանկավարժական կադրերի վերապատրաստման հանրապետական ցանց ստեղծելու մասին» N 819 որոշման համապատասխան:



Նիստում գործադիրը որոշել է «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական ՓԲԸ-ի, ինչպես նաև «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:



Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի N 62բ և Դուրյան փողոցի N 76 պետական սեփականություն հանդիսացող անավարտ բնակելի շենքերը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել են Արտաշատի քաղաքային համայնքին՝ դրանց շինարարությունն ավարտելու և նպատակային օգտագործելու համար:



«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները, հղիության արհեստական ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների, վիրահատության բժշկական հակացուցումների ցանկերը: Որոշմամբ հաստատվել են նաև հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմանները և հակացուցումների ցանկը, հղիության արհեստական վիրահատական ընդհատման համար հետազոտման ծավալները: Որոշման ընդունման նպատակը երկրում վերարտադրողական առողջության բարելավումը, ծնելիության և բնական աճի ավելացումը, մարդու վերարտադրողական իրավունքների ապահովումն է:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ուկրաինայի տեխնիկական կարգավորման և սպառողական քաղաքականության հարցերով պետական կոմիտեի միջև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:



«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը սահմանել է գյուղատնտեսական բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամուտի ու կադաստրային արժեքի 2004թ. չափերը՝ ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի «ՀՀ բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամուտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 և ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշումներով հաստատված կադաստրային զուտ եկամուտի ու կադաստրային արժեքի չափերով: Որոշումը նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսության, մասնավորապես, հողի շուկայի հեռանկարային զարգացմանը և հողի հարկի բազայի ձևավորմանը:



Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է անշարժ գույքի կադաստրի ստեղծման ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 2004թ. ծրագրերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ