Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 օգոստոսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսության և առևտրի նախարար Ղասսան ալ-Ռի‎ֆաիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի անցկացման կապակցությամբ:



Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Սիրիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանումը կարևոր տեղ է գրավում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ թեև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկուստեք ջանքեր են գործադրվել առևտրատնտեսական և գիտամշակութային համագործակցության զարգացման ու տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու ուղղությամբ, սակայն առ այսօր դրա ծավալները հեռու են գոհացուցիչ լինելուց: Այդ համատեքստում կողմերը կարևորել են Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, որի համանախագահն է Ղասսան ալ-Ռի‎ֆաին: Վերջինս Հայաստանի վարչապետին զեկուցել է հանձնաժողովի երրորդ նիստի աշխատանքների ընթացքն ու բարեհաջող ավարտը նշելով, որ դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք կարևոր համաձայնագրեր՝ առողջապահության, կապի և հեռահաղորդակցության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Կարևորելով ստորագրված համաձայնագրերի, համատեղ ծրագրերի հաջող իրականացումը, նախարարը հայտնել է նաև այդ գործընթացին ակտիվորեն հետևելու նպատակով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու սիրիական կողմի մտադրության մասին:



Խոսելով երկու պետությունների միջև ներկայիս առևտրափոխանակման ցածր մակարդակի մասին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Ղասսան ալ-Ռի‎ֆաին արտահայտվել են առաջիկայում ապրանքաշրջանառության ծավալները հնարավորինս մեծացնելու օգտին: Զրուցակիցները, միաժամանակ, գոհունակություն են հայտնել գիտության և կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցությունից՝ ընդգծելով այդ ոլորտների վերաբերյալ նախկինում ստորագրված միջպետական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի կատարման արդյունավետ ընթացքը: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, դեղագործության, արդյունաբերության մի շարք ճյուղերում համագործակցությունը, գործարարների անմիջական շփումները միմյանց հետ: Կողմերը հատկապես կարևորել են Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդունաբերողների և գործարարների միության ու Սիրիայի համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ակտիվացման անհրաժեշտությունը՝ երկկողմ տնտեսական ու առևտրային փոխշահավետ կապերի խթանման համար:



Հայաստանի կառավարության ղեկավարը, կարևորելով գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության շարունակական բնույթը, շնորհակալությամբ է նշել Սիրիայի կառավարության կողմից օգնության կարգով Հայաստանին ցորենի և կարտո‎ֆիլի սերմացուի անվարձահատույց տրամադրման մասին:



Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը կարող է նոր լիցք հաղորդել Սիրիայի վարչապետ Նաջի Ուտրիի պաշտոնական այցը Հայաստան, որին հրավեր արդեն ուղարկվել է:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ