Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 օգոստոսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նշելով հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ վարչապետը և Կոմիի նախագահը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարային ուղղություններից մեկը համարել են նաև անմիջական կապերի զարգացումը երկու պետությունների առանձին վարչական սուբյեկտների միջև, նշելով, որ արդեն իսկ կան Ռուսաստանի առանձին տարածաշրջանների հետ հաջողված փոխգործակցության օրինակներ և Կոմի Հանրապետության նախագահի ու նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան հիմք կստեղծի Կոմիի հետ ևս փոխշահավետ և հեռանկարային գործակցություն զարգացնելու: Զրուցակիցների կարծիքով, դրան զգալիորեն կարող է նպաստել վերջերս հիմնադրված Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան («ԱՐԱԴԵՍ»), որին մասնակցում են նաև Կոմի Հանրապետության ներկայացուցիչները:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու Կոմի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների ծավալների ավելացմանն ուղղված առջարկությունները: Նա հույս է հայտնել, որ դրան կարող է նպաստել նաև ռուսաստանյան գործարարների առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող տնտեսական ապրանքների ցուցահանդեսներին ու տոնավաճառներին: Կարևորվել է նաև Կոմիում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպումը, երկու երկրների գործարարների անմիջական շփումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը: Վլադիմիր Տորլոպովն անդրադառնալով ոսկերչության, քարերի մշակման ոլորտներում Հայաստանի փորձին, նշել է, որ այն ևս կարող է հեռանկարային լինել համագործակցության զարգացման առումով:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել նաև այն հարցում, որ երկկողմ կապերի սերտացմանը զգալիորեն կարող է նպաստել Կոմի Հանրապետության հայկական համայանքի հնարավորությունների օգտագործումը:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Վլադիմիր Տորլոպովը վստահություն են հայտնել, որ ներկայիս այցը կարևոր քայլ կհանդիսանա Հայաստանի և ՌԴ Կոմի Հանրապետության միջև համագործակցության հետագա խթանման համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ