Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հուլիսի 2004

Այսօր ՀՀ կառավարությունում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել են համաձայնագրեր՝ մեր երկրի պետական հատվածի, առողջապահական համակարգի արդիականացման, սոցիալական պաշտպանության և կառավարման ծրագրերի վերաբերյալ: Համաձայնագրերը ստորագրել են ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Պետական հատվածի արդիականացման ծրագրի համար նախատեսված միջազգային զարգացման ընկերակցության՝ 10,15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկն ուղղվելու է Հայաստանի պետական հատվածի արդիականացման, կառավարման թափանցիկության, արդյունավետության և նպատակայնության բարելավման՝ կառավարության ջանքերին: ՀԲ-ի օժանդակած այս առաջին ծրագիրն աջակցելու է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին:

Երկրորդ համաձայնագիրը առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի վերաբերյալ, մեր երկրի առողջապահության ոլորտում լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներին օժանդակող ՀԲ-ի յոթնամյա, երկու մասից բաղկացած ծրագրի առաջին փուլն է: Միջազգային զարգացման ընկերակցության տրամադրած 19 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը և 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհն ուղղվելու են , մասնավորապես, բնակչության ամենախոցելի խմբերին ավելի մատչելի, արդյունավետ և կայուն առողջապահական ծառայությունների մատուցմանը:

Միջազգային զարգացման ընկերակցության հաջորդ՝ 5,15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը նպատակ ունի օժանդակելու սոցիալական պաշտպանվածության կառավարման արդիականացման, մասնավորապես, բնակչության աղքատ և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության ամրապնդման Հայաստանի կառավարության ջանքերին:

Համաձայնագրերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի և ՀՀ կառավարության անդամների մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ