Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հունվարի 2018

Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրեդլի Բուզետտոյին կատարված աշխատանքի ու երկկողմ գործակցության զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարոն Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաև շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման և բարեկեցության ապահովման համար: Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ հանդիպման արդյունքների մասին:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար պատիվ էր աշխատել Հայաստանում և ներդրում ունենալ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Նա նաև շնորհավորել է վարչապետ Կարապետյանին՝ Դավոս հաջող այց կատարելու և արդյունավետ հանդիպումներ ունենալու կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին:
Վարչապետ Կարապետյանը հաջողություն է մաղթել պարոն Բուզետտոյին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և ցանկալի հյուր մեր երկրում:
 

Հունիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ