Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 ապրիլի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը հաստատեց 2001-2003 թվականների ընթացքում իրականացվող 9 բարեգործական ծրագիր: Դրանց թվում առավել մեծածավալը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերն են: Կազմակերպությունը կշարունակի «Ինտեգրատիվ ուսուցման զարգացման» ծրագիրը, որով պայմաններ կստեղծվեն մտավոր և ֆիզիկական արատներով ու սովորական երեխաների համատեղ ուսուցման համար: Կընդլայնվեն հանրապետությունում «Մանկական կենտրոնների» ստեղծման աշխատանքները: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը 2001 թվականի ընթացքում կշարունակի կրթության, մշակույթի, հրատարակչության,կանանց հիմնախնդիրների և ինտերնետային ցանցի ընդլայնման բնագավառում իրականացնել 10 ծրագրեր: Հաստատվեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության կողմից իրականացվող 2 ծրագրերը, այդ թվում` Իջևանի «Հասմիկ-2» թաղամասում կիսավարտ շենքի վերակառուցումը 15 բնակարանների և Ոսկեհատ ավանում փախստականների համար կառուցվող առանձնատների արտաքին կոյուղագծի անցկացումը: Առողջապահության բնագավառում համալիր ծրագրեր կիրականացնեն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բելգիական և ֆրանսիական մասնաճյուղերը: Մասնավորապես բելգիական մասնաճյուղի կողմից կվերանորոգվի Սևանի հոգեբուժարանի շենքը: «Հայկական կարիտասի» ֆինանսավորմամբ կմաքրվեն սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիդրոդինամիկական կայանների արտեզյան ջրերի 13 հորատանցքերի ֆիլտրերը: Հավանության արժանացան նաև «Ապավեն» և «Բարի նպատակ» բարեգործական կազմակերպությունների ծրագրերը: Հանձնաժողովի կողմից հատկապես կարևորվեց բարեգործական գործունեության շրջանակներում զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի տեսակարար կշռի մեծացման խնդիրը: Այդ նպատակով առաջարկվեց նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետարաններին մշակել կարճաժամկետ և հեռանկարային ծրագրերի նախագծեր՝ դրանք դոնոր կազմակերպություններին տրամադրելու նպատակով: Նախատեսվում է նշված առաջարկությունների փաթեթը տեղադրել նաև ինտերնետային ցանցում: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ և այլ հարցեր:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ