Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 31 դեկտեմբերի 2017

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը







Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը: Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք: Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթոնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ