Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հուլիսի 2004

      Հուլիսի  25-ին  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
      Նույն  օրն առավոտյան ՀՀ վարչապետը, որը նաև Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, իր գլխավորած պատվիրակությամբ մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի բացման արարողությանը: Նիստի սկզբում  ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան կարևորել է որոշակի ընդմիջումից հետո միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Փաստը, որ հանձնաժողովը գործում է վարչապետների համանախագահությամբ, ըստ պարոն Ժվանիայի, վկայում է համագործակցության ընդլայնման ու զարգացման՝ երկու պետությունների լուրջ մտադրությունների մասին: «Հնարավոր չէ պատկերացնել Վրաստանի զարգացումը առանց Հայաստանի զարգացման: Վրաստանը կարևորում է իր մերձավոր հարևանների՝ այդ թվում Հայաստանի հետ ներդաշնակ զարգացումը»,-նշել է Զուրաբ Ժվանիան: Վրաստանի վարչապետն իր խոսքում  անդրադարձել է դեռևս ոչ բավարար ապրանքաշրջանառության ծավալների խնդրին, որը չնայած վերջին շրջանում որոշակի աճ է ունեցել, սակայն առկա ներուժի պայմաններում, ըստ նրա, հնարավոր է շատ ավելիին հասնել: Նա հույս է հայտնել, որ տարեվերջին այս ցուցանիշը կգերազանցի վերջին տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշը: Վարչապետ Զուրաբ Ժվանիան խոսել է նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային, գիտակրթական փոխգործակցության անհրաժեշտության մասին: Նա կարևորել է հաջողությամբ զարգացող միջխորհրդարանական կապերը ևս, որոնք, ըստ նրա, մեծ դեր են ունեցել և զգալիորեն նպաստել են երկու երկրների կառավարությունների աշխատանքին:
      Իր խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանի պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, նույնպես ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի մակարդակի բարձրացման մասին որոշումը վկայում է առևտրատնտեսական համագործակցությունը խորացնելու երկու երկրների լուրջ մտադրությունները և նոր խթան է հանդիսանում այդ ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարմանը, Անդրանիկ Մարգարյանը ևս նշել է, որ չնայած իրականացված որոշակի աշխատանքին, դեռևս կան հարցեր, որոնք ցանկալի լուծում չեն ստացել և երկու երկրների համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ բացը լրացնելու համար: Միաժամանակ, Հայաստանի վարչապետը կարևոր է համարել համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման ուղղությամբ նոր առաջարկությունների քննարկումը: Կարևորելով Հայաստանի ու Վրաստանի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ առավել սերտ առևտրատնտեսական փոխգործակցությունը, նա ընդգծել է, որ Հայաստանը իրապես շահագրգռված է այդ համագործակցության հետագա զարգացմամբ ու խորացմամբ ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով: Հաջողություն մաղթելով հանձնաժողովի աշխատանքին, Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կարևոր քայլ կհադիսանան հայ-վրացական առևտրային ու տնտեսական համագործակցության  հետագա  զարգացման մեջ:
      Հանձնաժողովի համանախագահների խոսքերից հետո, նիստի մասնակիցները  քննարկել և հաստատել են միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը, որն ընդգրկում է շուրջ մեկ տասնյակ հարցեր՝ այդ թվում Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեության կարգի մասին փաստաթղթի  հաստատումը,  նախորդ նիստի որոշումների  կատարման ընթացքը, իրավապայմանագրային բազայի, տնտեսության և առևտրի, տրանսպորտի և կապի, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները և այլն:
      Այնուհետև վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիր, հայ մշակութային գործիչների պանթեոն և ծաղկեպսակներ դրել: Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելության ժամանակ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա ՀՀ վարչապետը մեկնել է Վրաստանի կառավարության շենք, որտեղ կայացել է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ:
    


      Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ հանդիպմանը, շնորհակալություն հայտնելով վրացի գործընկերոջը  հրավերի և Հայաստանի պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ վերջին շրջանում հայ-վրացական կապերի խթանմանը զգալիորեն նպաստում է երկու պետությունների ղեկավարների միջև հաստատված փոխըմբռնման բարձր մակարդակը: Զրուցակիցները կարևորել են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ կապերի խթանումը, տարածաշրջանային համագործակցության միջոցով անհրաժեշտ  բարենպաստ մթնոլորտի ստեղծումն ու տնտեսությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել  պաշտոնական այցի շրջանակներում անցկացվող Հայ-վրացական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ընթացքից,  քննարկված և նախորդ նիստից հետո կուտակված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակից, որոնք ներառված են նաև վարչապետների կողմից ստորագրվելիք Արձանագրության մեջ:
      Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տնտեսական փոխգործակցության այնպիսի հարցերի, որոնք ինչ-որ տեղ նաև  քաղաքական ենթատեքստ ունեն և որոնց լուծման համար պահանջվում է երկու պետությունների ղեկավարների հատուկ ուշադրությունը: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է Զուրաբ Ժվանիային՝ Վրաստանի նախագահի հետ նախատեսվող հանդիպմանը Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթգծի  և վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման, Փոթի-Կավկազ երկաթուղա-լաստանավային անցուղու գործարկման հարցերը բարձրացնելու իր մտադրությունը: Այդ համատեքստում Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է մեր  երկրի շահագրգռվածությունը Փոթի-Կավկազ երկաթուղա-լաստանավային անցուղու գործարկման հարցում և խնդրել է քննարկել այդ ուղղությամբ համագործակցության եռակողմ՝ հայ-վրաց-ռուսական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Նա անդրադարձել է Հայաստանին հասցեագրված բեռները Իլյիչևսկից, Բաթումի փոխարեն, Փոթի նավահանգիստ տեղափոխելու հայկական կողմի համար նպատակահարմարությանը ևս, որի  մասին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաև Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի հետ: Զուրաբ Ժվանիան նշել է, որ Վրաստանին ևս հետաքրքրում է, մասնավորապես, երկաթուղու աբխազական հատվածի շուտափույթ գործարկման հարցը, որի շուրջ բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության հետ: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարձրացված հարցերում՝ ավելացնելով, որ վրացական կողմը նախատեսում է նոր նավահանգիստներ կառուցել, որոնք կներկայացվեն սեփականաշնորհման և իրենք ուրախ կլինեն, եթե հայկական կողմը մասնակցի այդ գործընթացին: Զուրաբ Ժվանիան նշել է, որ իրենք մտահոգված են նաև ճանապարհների բարեկարգմամբ, ինչը նույնպես զգալիորեն կնպաստի երկու երկրների միջև բեռնափոխադրումների ավելացմանը:
      Հանդիպմանը Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է մեր երկրի շահագրգռվածությունը նաև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ  ուղղություններով, առավել սերտ փոխգործակցություն ծավալելու Վրաստանի հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում և տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցում: Այդ առումով, ըստ  վարչապետների, Եվրոմիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» նախաձեռնության մեջ ընդգրկվելով`  Հարավային Կովկասի երկրների համար համագործակցության  լրացուցիչ  և լավ հնարավորություն է ստեղծվել :
 Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է հարևանների՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բնականոն հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ընդգծելով, որ Վրաստանի հետ համատեղ ծրագրերի իրագործումը կարող է լավ օրինակ հանդիսանալ դրա համար:
      Իր գործընկերոջ հետ հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձրացրել է Վրաստանից  Հայաստան պարարտանյութի որոշակի խմբաքանակի առաքումն արագացնելուն աջակցելու խնդիրը ևս: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի նոր իշխանությունները նախկինում բազմիցս բարձրացված հարցերին գործնական մոտեցում կցուցաբերեն: Ըստ վարչապետի, այդ միտումն արդեն իսկ նկատելի է:
      Նշելով Հայաստանի շահագրգռվածությունը Վրաստանի ներքին կայունությամբ, ինչը կարևոր է ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար, Հայաստանի վարչապետն իր գործընկերոջից հետաքրքրվել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակով: Վարչապետ Զուրաբ Ժվանիան համառոտակի ներկայացրել է Վրաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ իր տեսակետները: Ընդգծելով Վրաստանի ուշադիր վերաբերմունքը երկրի հայ քաղաքացիների նկատմամբ, ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ դա կշարունակվի նաև հետագայում և վերահաստատել է, հնարավորության սահմաններում, Ջավախքի զարգացման սոցիալ-տնտեսական ապահովմանն ուղղված Վրաստանի կառավարության ծրագրին աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը:  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ