Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 դեկտեմբերի 2017

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան







Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:
«2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները, խնդիրներն ու անելիքները, որոնց պետք է հասնենք: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն ու աճն անմիջականորեն կապված են ձեր աշխատանքից, մեր տարածքային կառավարիչներից և համայնքների ղեկավարներից: Այսօր ֆիքսելու ենք այն հարցերը, որոնք պետք է ձեր կողմից լինեն հստակ ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետագայում յուրաքանչյուր երկուշաբթի անցնեք այդ կետերով, ֆիքսեք, թե նախորդ շաբաթվա ընթացքում ինչի եք հասել»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ 14 կետով ներկայացնելով 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք են՝
1. Համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը և թերությունների վերացումը,
2. Մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
3. Համայնքների հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը,
4. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,
5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,
6. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը,
7. Տոհմային անասնապահական, թռչնաբուծական և խոզաբուծական տնտեսությունների հիմնում, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,
8. Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ,
9. Առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,
10. Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն և ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,
12. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,
13. Մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը.
14. Զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ, ուշադրությունը սևեռել այս կետերի վրա, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի առաջ շարժվել և հասնել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր կետով կոնկրետ արձանագրվելու է, թե որքան է, օրինակ, լինելու սեփական եկամուտների աճը, ի՞նչ է արվելու այդ ցուցանիշին հասնելու համար: «2017 թվականին բոլոր ցուցանիշներով պրակտիկորեն ունենք ձեր կողմից ապահոված աճ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Բայց մենք պետք է նաև ֆիքսենք, որ 2017-ին ձևավորվում էր այն աշխատելաոճը, չափորոշիչները, որոնցով պետք է առաջ շարժվենք: Այս պարագայում, ես ավելի քան վստահ եմ, որ եթե այս աշխատանքը կատարենք, իսկ ես վստահ եմ, որ այն կատարելու ենք, 2018-ին ունենալու ենք տարածքային, համայնքային որակապես այլ կառավարում, տնտեսական ակտիվության ցուցանիշներ, մարզերում, համայնքներում ձևավորված տրամադրություններ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև վարչապետի հնչեցրած յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն քննարկում: Գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները ներկայացրել ենք իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով: Անդրադարձ է կատարվել նաև տարածքային կառավարման թվայնացմանը, համայնքներում առաջացած դեբիտորական պարտքերի հավքագրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի խթանմանը, համատիրությունների, ՋՕԸ-երի ոլորտի բարեփոխումներին, ավտոճանապարհների վերականագնմանն ուղղված հարցերի:
Խոսելով ներդրումային ծրագրերի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ձևավորվելու է ծրագրերի գեներացման համապատասխան հարթակ և ավելացրել, որ միջազգային ֆինանսական մի շարք կառույցներ, հաշվի առնելով մեր երկրում առկա տնտեսական ակտիվությունը, պատրաստակամություն են հայտնել առանց պետական երաշխիքի համագործակցել մասնավոր հատվածի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կոնկրետ չափորոշիչների, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալների հիման վրա, պետական, համայնքային գույքը բիզնեսին տրամադրելու հնարավորությունը: «Այս առումով, իրականում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել: Միաժամանակ, անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել համայնքներից դուրս եկած հաջողակ գործարարներին և նպաստել, որպեսզի վերջիններս իրենց հայրենի քաղաքում, գյուղում բիզնես ծրագրեր իրականացնեն»,- ասել է վարչապետը:

 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ