Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 դեկտեմբերի 2017

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի նիստը



Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Գյուղական ֆինանսավորման կառույցի 2018 թվականի բյուջեի և պահպանման ծախսերի, 2017-2018 թթ. գնումների պլանը: Զեկուցվել է, որ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 16 համայնքներում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում «Ֆինանսավորման փաթեթների մշակում և դրանց տրամադրման նախնական միջոցառումների իրականացում, ֆերմերների իրազեկում մշակված փաթեթների վերաբերյալ և համապատասխան գյուղատնտեսական ու ֆինանսական թեմատիկ ուսուցման իրականացում» մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ