Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հուլիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպման ու իրականացման խնդիրները, սահմանում է այդ վերահսկողության առանձնահատկությունների, կարգերի, պայմանների, դրանց հետ կապված հարաբերությունների և բնապահպանական վերահսկողության իրավական ու տնտեսական հիմքերը:

Գործադիրը, ՀՀ կառավարության 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 24 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզպետարանին՝ Աչաջուր գյուղի մշակույթի տան վերանորոգման նպատակով Աչաջրի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Մեկ այլ որոշմամբ 6 մլն 291.5 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի անցկացման նպատակով «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությանն աջակցելու համար:

«Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ՀՀ տարածք ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում ներմուծման թույլտվությունների տրամադրման կարգը: Սահմանվել է նաև, որ ապրանքի ներմուծման քանակական սահմանափակումները և սակագնային քվոտաները հաջորդ տարվա համար հաստատվում են ՀՀ կառավարության կողմից՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:

Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշման մեջ՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը արդյունավետ կազմակերպելու նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Առաջնային (ամբուլատոր պոլիկլինիկական) բուժօգնություն» ծրագրով այդ նպատակի համար նախատեսված հատկացումների շրջանակներում կատարված վերահաշվարկի հիման վրա: Որոշումը հնարավորություն կստեղծի բարելավել մատուցվող բժշկական օգնության որակը, ինչպես նաև ապահովել նախատեսված վարձատրման և աշխատանքի փոխհատուցման գործընթացի ավարտը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Մարտունու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն առանձնացման ձևով, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպել՝ ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ: Նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի իրականացումից ձեռքբերված փորձի, բազմազգ զինվորական ստորաբաժանումների կազմավորման և գործունեության խնդիրների վերաբերյալ փորձի փոխանակման, միջազգային խաղաղապահ և մարդասիրական գործողություններին աջակցության, ինչպես նաև ռազմական բժշկության, սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման և այլ ոլորտներում:

Այլ որոշումներով կառավարությունը Համապատասխանության գնահատման ազգային մարմին, Չափագիտության ազգային մարմին, ինչպես նաև Ստանդարտացման ազգային մարմին է ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը: «Չափագետ» ՓԲԸ-ն ճանաչվել է Չափագիտության ազգային ինստիտուտ՝ վերանվանվելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ: «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն ճանաչվել է Ստանդարտների ազգային ինստիտուտ՝ վերանվանվելով «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 17-ի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը ՀՀ ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 397-Ն որոշումը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1130-Ն որոշման մեջ: Դրանցով, մասնավոապես, թույլատրվել է Երևանի 26 ստորգետնյա հետիոտն անցումների սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով չհատկացված տարածքները անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին: Սահմանվել է նաև, որ պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով հատկացված անցումների տարածքների վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից՝ որպես վերջինիս ներկայացուցիչ, իրականացնում են թաղային համայնքների ղեկավարները՝ վարձավճարի գումարներն ուղղելով ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը:

Նիստում գործադիրը որոշել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին վարձակալությամբ տրված գույքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ ուղղակի վաճառքի ձևով այն վարձակալ նշված ձեռնարկությանը մասնավորեցնելու նպատակով: Վաճառքի գինը սահմանվել է 88 մլն 795 հազար դրամ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը որոշել է ստեղծել նաև «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի կառավարությունների միջև 2001թ. հունիսի 11-ին ստորագրված «Թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մեկ այլ որոշմամբ նշված կազմակերպությանն է հանձնվել «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող Երևանի Իսակովի փողոցի N 24 հասցեում գտնվող եռահարկ, 1092քմ. ընդհանուր մակերեսով առաջին լաբորատոր մասնաշենքը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ