Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հուլիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Երեք տարի առաջ մեր առաջին հանդիպումից հետո ինձ համար միանշանակ էր, որ մեզ շատ լավ համագործակցություն է սպասվում: Այսօր արդեն դա փաստ է»,-վարչապետի հետ իր հրաժեշտի հանդիպմանը նշել է ԱՄՆ դեսպանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ այդ տարիների ընթացքում համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Վարչապետը ևս բարձր է գնահատել դեսպան Ջոն Օրդուեյի գործունեությունը մեր երկրում, հայ-ամերիկյան հարաբերությունների խթանմանն ուղղված նրա ջանքերը, նշելով, որ նկատելի տեղաշարժեր կան ինչպես քաղաքական, տնտեսական կապերի ակտիվացման, այնպես էլ միջազգային կազմակերպություններում համագործակցության ասպարեզում: Որպես համագործակցության արդյունքներից մեկը, վարչապետը նշել է Հայաստանի ընդգրկումը ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» նախաձեռնության մեջ: Ներկայացնելով նախաձեռնության հայաստանյան ծրագրի մշակման, քննարկումների ընթացքը, վարչապետը հավաստել է, որ նախանշված ժամանակացույցի համաձայն սեպտեմբերին՝ բոլոր առաջարկությունները կամփոփվեն, ծրագիրը Հայաստանում կհաստատվի և կներկայացվի ԱՄՆ կառավարությանը: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հայաստանյան ծրագիրը կարժանանա ամերիկյան կառավարության ուշադրությանը, դրական արձագանքին, իսկ դրա իրագործումը զգալիորեն կնպաստի սոցիալական ուղղվածություն ունեցող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարմանը:

Համաձայնելով վարչապետի հետ, դեսպան Ջոն Օրդուեյը նշել է, որ ինքը ևս «Հազարամյակի մարտահրավերի» հայաստանյան ծրագրի մշակումը համարում է երկու երկրների համագործակցության ու Հայաստանի համար չափազանց կարևոր նախաձեռնություններից մեկը և հույս է հայտնել, որ արդեն նոր դեսպանի օրոք այն հաջողությամբ կիրականանա:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպան Ջոն Օրդուեյին՝ նրա հետագա դիվանագիտական աշխատանքում:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ