Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 հուլիսի 2004






Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են նախորդ՝ հունիսի 16-ի նիստում տրված հանձնարարկանների կատարման ընթացքը, խորհրդի անդամներին ներկայացվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախապատրաստման ուղղությամբ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպված քննարկումների արդյունքները, ֆինանսավորման նպատակով ներկայացված ծրագիր-առաջարկները: Հանձնարարկանների կատարման ուղղությամբ զեկուցվել է, որ ս. թ. հունիսի 4-ին տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավերի շրջանակներում ֆինանսավորվելիք ծրագրերին և դրանց գերակա ուղղություններին վերաբերվող քննարկում, որին մասնակցել են ՀՀ կառավարության, ինչպես նաև հայկական և միջազգային կազմակերպությունների ու շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ներկայացուցիչներ քննարկումներ կկազմակերպվեն համապատասխան խմբերում, որոնց արդյունքները կներկայացվեն խորհրդին: Նշվել է, որ արդեն իսկ վերոհիշյալ հանդիպմանը մասնակից կողմերի ներկայացուցիչները կազմակերպել են մի շարք քննարկումներ և ներկայացվել դրանց արդյունքները: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախապատրաստման նպատակով քննարկումներ են կազմակերպվել նաև գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում:






Ս. թ. հունիսի 21-ին ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ մասնակցում էին բոլոր մարզպետները, հանձնարարվել էր մարզերում կազմակերպել մարզային քննարկումներ՝ հրավիրելով համայնքապետերի և մարզում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կրթական, առողջապահական և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներին: Զեկուցվել է, որ արդեն իսկ մարզպետարաններում, մարզպետների նախաձեռնությամբ, կայացել են առաջին հանդիպումները, որոնցում ներկայացվել են ծրագրի նախապատրաստման խնդրի մանրամասները և հնարավոր ծրագրերի ուղղությունների վերաբերյալ կառավարության մոտեցումները: Հանդիպումների մասնակիցներին առաջարկվել է նաև ներկայացնել իրենց մոտեցումները: Մարզպետարանների կողմից արդեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել են որոշակի առաջարկություններ և հանդիպումների արձանագրությունները: Տեղերում կազմակերպված քննարկումների արդյունքները հուլիսի 9-ին ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ՀՀ վարչապետին: Մարզպետարանների կողմից իրականացվող քննարկումներին զուգահեռ ՀՀ ֆինանասների և էկոնոմիկայի նախարարության և ԱՀՌԾ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախապատրաստման նպատակով մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների շարք է կազմակերպվում ԱՀՌԾ աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ և ԱՀՌԾ քարտուղարության աջակցությամբ: Արդեն իսկ հինգ մարզում կազմակերպվել են այդպիսի քննարկումներ: Դրանք լուսաբանվել են ինչպես հանրային այնպես էլ տեղական հեռուսատատեսությամբ և թերթերով: Մասնակից հասարակական կազմակերպությունների կողմից առաջիկայում կներկայացվեն մշակված ծրագրային առաջարկություններ: Խորհրդի անդամներին տեղեկացվել է նաև, որ իրականացված բոլոր հանդիպումները, քննարկումները լայնորեն ներկայացվել են ԶԼՄ-ներով:






«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախապատրաստման նպատակով հասարակական քննարկումների անցկացման առաջարկը տեղադրվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ինտերնետային էջում: Նույն էջում տեղադրված են այն հասցեները, որոնցով բոլոր ցանկացողները կարող են ուղղարկել իրենց առաջարկությունները: Նախատեսվում է, որ առաջիկայում այդ էջում կտեղադրվի նաև ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկը, ինչը հնարավորություն կընձեռի հեղինակներին՝ հետևել իրենց կողմից ներկայացված առաջարկությունների հետագա ճակատագրին: Նախատեսվում է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախապատրաստման ուղղությամբ ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի նաև ԱՀՌԾ ինտերնետային էջում, որը կունենա ինտերակտիվ կապի հնարավորություն:






Նիստի ավարտին համապատասխան նախարարություններին հանձնարարվել է մինչև սեպտեմբեր ամփոփել հայաստանյան ծրագրի ձևավորման ուղղությամբ ստացված առաջարկները և ներկայացնել հոգաբարձուների խորհրդին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ