Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 հուլիսի 2004


Շարունակվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնությունում:


Այսօր տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ:


Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, Սերգեյ Միրոնովը հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները՝ հաճույքով հիշելով նաև իր վերջին այցը Հայաստանի Հանրապետություն և բավականին արդյունավետ հանդիպումները: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից և քննարկումներից, հույս հայտնելով, որ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախատեսված բոլոր հարցերը: Խորհրդանշական համարելով այն իրողությունը, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում սա ՀՀ կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն, Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա բոլոր բնագավառներում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու զարգացման համար:


Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության արդի վիճակից, ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը նշել է, որ այդ ոլորտում փոխգործակցության զարգացմանը նպաստելուն էր ուղղված նաև այս տարվա հունիսի կեսերին ՌԴ Դաշնային խորհրդի հովանավորությամբ Սանկտ-Պետերբուրգում անցկացված ութերորդ միջազգային տնտեսական համաժողովը, որտեղ հաջողությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ներկայացման արարողությունը:


Սերգեյ Միրոնովի հետ հանդիպմանը, Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել ինչպես ընթացող բանակցություններից, այնպես էլ Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելությունից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս բարձր գնահատելով համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, ինչը, ըստ նրա, մեկ անգամ ևս հաստատվում է ներկա այցի ընթացքում, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ առանց երկու երկրների խորհրդարանականների աջակցության, դժվար կլիներ նույն հաջողությամբ շարունակել այն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ջանքերն այսուհետ ևս լիարժեք պաշտպանություն կգտնեն երկու երկրների օրենսդիրների կողմից, որոնք բավականին արդյունավետ համագործակցում են:


Հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Միրոնովը անդրադարձել են նաև երկու երկրների առանձին տարածաշրջանների, վարչական սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման ու ամրապնդման, տրանսպորտային, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խնդիրներին: Ռուսական կողմը ՀՀ վարչապետին առաջարկել է քննարկել Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում օրենսդիր մարմնից ևս ներկայացուցիչ ընդգրկելու հնարավորությունը, քանի որ հանձնաժողովում հաճախ քննարկվում են խորհրդարանների աջակցությամբ լուծվելիք խնդիրներ և այդ առումով անմիջական համագործակցությունը նպաստավոր կլիներ: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի ներկայացուցիչներն առաջարկել են նաև, ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի օրինակով, Ռուսաստանի Դաշնությունում հիմնել ռուս-հայկական համալսարան՝ նկատի առնելով Ռուսաստանում մեծաքանակ հայ համայնքի առկայությունը և այդ բնագավառում ավանդույթները շարունակելու անհրաժեշտությունն ու երկկողմ ցանկությունը: Նշվել է, որ երկու երկրների առաջին տիկնանց հովանու ներքո նախատեսվում է առաջիկայում Երևանում հիմնել ռուսական գրքի կենտրոն, որտեղ ներկայացված կլինի և դասական, և ժամանակակից լավագույն գրականություն:


Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի խնդրանքով, գրառում է կատարել հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի և Սերգեյ Միրոնովի կարճատև հանդիպումը լրագրողների հետ:


Վաղը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ