Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2017

Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. վարչապետ




Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում են էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուրաիտիսը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը Հայաստանում է՝ առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Վարչապետն ընդգծել է, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, և Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը։ «Մեր առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ներուժ, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում, և հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովը շատ աշխատանք ու անելիքներ ունի այս առումով», -ասել է Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս դրական ազդեցություն կունենա հայ-լիտվական հարաբերությունների վրա։ Վարչապետն անդրադարձել է լիտվական գործարարների համար մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններին՝ այս համատեքստում նշելով Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծումը և ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Լիտվայի կառավարական պատվիրակության անդամները նշել են, որ պատրաստ են ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու համար: «Հավաստիացնում եմ, որ լիտվական բիզնեսը հետաքրքրված է ավելի լավ բացահայտելու և´ Հայաստանը, և´ ձեր հարևան երկրները: Մեզ հետ Հայաստանում են և տարբեր հանդիպումներ են ունենում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեքստիլ արդյունաբերության ոլորտից: Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Մենք այստեղ ենք, որ ավելի լավ ուսումնասիրենք հնարավորությունները և էլ ավելի ընդլայնենք ու զարգացնենք մեր լավ հարաբերությունները», - նշել է էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը:
Կողմերը կարևորել են շարունակական աշխատանքը՝ ավելի բարձր արդյունքներ արձանագրելու ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կողմից 2005 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու (Լիտվան բալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում Լիտվայի հավասարակշռված դիրքորոշման համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ