Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2017

Կոտայքի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվոող ծրագրերի ընթացքը

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը: Մարզպետը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտական փուլում են իրավաբանական անձանց համար ըստ գործունեության ոլորտների մաքրման աշխատանքների պահանջների և սակագների վերաբերյալ համապատասխան իրավական ակտերը:
Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նշված գումարի ծավալի ավելացման և առկա թերությունների վերացման, ինչպես նաև բժշկական հաստատություններում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:
Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում անկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն: Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ: Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության, 2 մլրդ դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մարզպետը նշել է, որ այս փուլում ևս քննարկվում են նոր ներդրումային ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդ քննարկման ընթացքում: Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:
Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ծավալներով ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ են իրականացվում: Ջերմոցների տարածքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հա-ով և կազմել 81 հա: Առկա են 912 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հա-ն հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով (հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն): Ընդգծվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հա-ն հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հա-ն՝ 2017 թվականին:
Միաժամանակ վարչապետը մարզպետից հետաքրքրվել է կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը զեկուցել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 11 միավոր գյուղգործիք: Ըստ նրա՝ սա ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:
Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:
Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ