Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2017

Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարին




Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին:
Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով: Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախևառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է նաև Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք մեծապես կարևորում ենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար: Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմակերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրում¬ներ կատարելու բարենպաստ մթնոլորտի վերաբերյալ ավելի լայն տեղեկացման և այլ նախաձեռնությունների ուղղությամբ: Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ՝ Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար: Համոզված եմ, որ անկախ մեր երկրի մեծությունից՝ մենք կարող ենք հետաքրքիր լինել միջազգային բիզնեսի համար և շահագրգռված ենք, որպեսզի բրիտանական բիզնեսը ոչ միայն ներդրումներով, այլ նաև իր մշակույթով ընդլայնի իր ներկայությունը մեր երկրում», - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության առևտրի պատվիրակի նշանակման փաստը և վստահություն հայտնել, որ այն կխթանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Ալան Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Պարոն Դանքնը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄԹ առևտրի պատվիրակի գործունեությունը նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու զարգացմանը: «Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ ցուցաբերելու ֆինանսական օժանդակություն՝ պետական կառավարման, արդարադատության և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման համար», - ասել է բրիտանացի նախարարը:
Նա նաև ողջունելի է համարել, որ Հայաստանը դիմել է միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) և համարվում է թեկնածու երկիր՝ նշելով, որ այն լավ հարթակ է լինելու երկրի գործարար միջավայրի ներկայացման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրային ռեժիմի դյուրացմանը, ավիացիայի, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ