Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 սեպտեմբերի 2017

Անկախության 26-ամյակի առթիվ վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել










Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների (պարգևատրված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.president.am/hy/decrees/page/1/):
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին Անկախության տոնի և պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ՝ նշելով. «Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր: Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում՝ ամենքն իր բնագավառում, մասնագիտական ոլորտում` երկրի նկատմամբ նվիրվածությամբ, անհանգստությամբ և երկրի զարգացման մեջ սեփական ավանդը ներդնելու պարտքի զգացումով:
Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է շնորհավորել ձեզ՝ Անկախության տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից մեր շնորհակալությունը հայտնել ձեզ այն աշխատանքի համար, որ դուք իրականացնում եք և այն մասնակցության համար, որ ունեք մեր երկրի զարգացման, կառուցման ճանապարհին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհավորում եմ և մաղթում լավ տրամադրություն»:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ