Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հուլիսի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հավանություն է տվել «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկը (պրոֆիլը) հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը: Սահմանվել է, որ ցանկով հաստատված վտանգավոր թափոնների ՀՀ տարածք ներմուծումն ու ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրումն արգելվում է, իսկ ՀՀ տարածքից դրանց արտահանումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզիայի առկայության դեպքում: Ցանկի հաստատումը կնպաստի ՀՀ տարածք վտանգավոր թափոնների ներկրման և հանրապետության տարածքից արտահանման կարգավորմանն ու հսկողությանը, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների անվտանգության ապահովմանը և դրանց ապօրինի շրջանառության կասեցմանը: Այդ նպատակով փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 1995թ. դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ, ըստ որի վտանգավոր թափոնների ներմուծումը հանրապետություն պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների՝ երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:


«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է կանոնակարգել հատուկ պայմաններում աշխատելու դեպքում քաղաքացիական ծառայողների վարձատրությունը: Որոշմամբ լեռնային և բարձր լեռնային վայրերում աշխատելու համար քաղաքացիական ծառայողներին տրվում է հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 8000 դրամ, իսկ վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու դեպքում՝ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի 15 տոկոսի չափով:


Կառավարության անդամները հավանություն են տվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների, այդ թվում նաև քաղաքացիական ավիացիայի բոլոր աշխատողների համար կենսաթոշակների հաշվարկման (վերահաշվարկման) միասնական կարգ սահմանելու նպատակով, որոշմամբ առաջարկվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների, ինչպես նաև բորտօպերատորների ու բորտուղեկցորդների կենսաթոշակը հաշվարկել (վերահաշվարկել) օրենքով սահմանված նույն կարգով՝ հաշվի առնելով կենսաթոշակի հիմնական և ապահովագրական մասերի գումարը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:


Մեկ այլ որոշմամբ կառավարության անդամները հաստատել են 2004թ. ապրիլի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ձեռքբերումների և փոխադարձ ծառայությունների մատուցման մասին» համաձայնագիրը:


ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշում է ընդունել հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու մասին: Սահմանվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի, կազմակերպությունների շահութահարկի հաշվարկների՝ հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 1-ը, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկներից հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա մեկը, պարզեցված հարկ վճարողների կողմից ներկայացված՝ պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագրերի հիման վրա, նրանց մասին հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները, ինչպես նաև, հիմնադրամի հարցումների հիման վրա, տրամադրում է հարկային հսկողության իրականացման ընթացքում ձեռքբերված օպերատիվ տեղեկատվություն: Սահմանել է նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների մասին հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները:


Նիստում գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական ՓԲԸ-ն իր մասնաճյուղերով հանձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը: Որոշվել է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, պետական փակ բաժնետիրական այդ ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ գյուղատնեսության նախարարության «Երևանի անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իր 4 մասնաճյուղերով (Արաբկիրի, Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի):


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով ՀՀ պետական բյուջեից արտոնյալ պայմաններում երկարաժամկետ վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N410 որոշման մեջ, որը բխում է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Որոշման նպատակը կառավարության նշված որոշմամբ հաստատված կարգը օրենքին համապատասխանեցնելն է, մասնավորապես, հաշվի առնելով, որ ՀՀ օրենքում 2001թ. կատարված փոփոխության արդյունքում հանվել է բնակտարածություն կորցրած լինելու հանգամանքը՝ բռնադատվածին վարկ տրամադրելու համար պարտադիր պայման ընդունելը:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապաստանսխան, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան»-ի շենքերի շինությունների ամրակայման, վերանորոգման, արգելոցի տարածքի բարեկարգման ու օգատագործման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով գործադիրը որոշում է կայացրել «Թուֆենկյան հոսպիտալիթի» ՍՊԸ-ին անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով պետական գույք հանձնելու մասին:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման սուբսիդավորում» ծրագրով նախատեսված 31 մլն 468.2 հազար դրամի բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների:


Կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու, ոստիկանության ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգն ու պայմանները, ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 19-ի «ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները համայնքներին անհատույց փոխանցելու մասին» թիվ 157-Ա որոշման մեջ, գործադիրը, հաշվի առնելով մարզի Կաթնաջուր համայնքի ավագանու նիստի որոշումը, այդ ցանկում ընդգրկել է նաև Կաթնաջուր համայնքը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ