Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 29 հուլիսի 2017

Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը










Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման գրասենյակի միջոցով կառուցվել է 23 կմ ոռոգման ներքին ցանց, ծախսվել է 720 մլն դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման համար հեռանկարային են կոոպերատիվների ստեղծումը, ֆերմերային տնտեսությունների խթանումը և ինտենսիվ այգիների հիմնումը:
Վարչապետի հանձնարարականի հիման վրա Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 384 մլն դրամ արժեքով: Կառավարության հավանությանն է արժանացել 8 ծրագիր՝ 1 մլրդ 616 մլն դրամ արժողությամբ, որից 2-ը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը (120 մլն դրամ) արդեն ֆինանսավորվել են: Կազմվել է մարզի զարգացման 2017-2025թթ. ռազմավարությունը, որտեղ նշվել են զարգացման գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերության արդիականացում:
Մարզում զարգացման ներուժ ունեցող ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունն ու էներգետիկան: Բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը, որի շրջանակում 2017-2018թթ. կներդրվի 370 մլն դոլար, կստեղծվի 1300 աշխատատեղ: Այժմ հանքավայրում աշխատում է 730 մարդ, որոնցից 350-ը մարզի բնակիչներն են:
Մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է զբոսաշրջությունը. 2016թ. զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 42 հազարի, իսկ 2017թ. առաջին կիսամյակում այն կազմել է 20400: Ջերմուկ քաղաքում նախատեսվում են իրականացվել 10 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Նախագծման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ:
Մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են 701 մլն դրամ: 2017թ. 6 ամսվա հավաքագրումը կատարվել է 101.7 տոկոսով, որի աճը 2016թ. համեմատ կազմում է 16 տոկոս: 2016թ. Վայոց ձորի մարզի 18 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել են Վայքի, Ջերմուկի, Զառիթափի խոշորացված համայնքները, 2017թ. նախատեսվում է խոշորացնել ևս 24 համայնք:
Ի պատասխան վարչապետի հարցին՝ նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վայոց ձորում արդեն իրականացվել են 1 միլիարդ 230 մլն դրամի և 117 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. արդյունքում ստեղծվել է մոտ 600 նոր աշխատատեղ:
Զեկուցվել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին մարզը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, 129 աղբավայրերից 112-ը փակվել են: Կազմվել են 4 աղբավայրի ամբողջական վերացման հաշվարկները, աշխատանք է տարվում գործող 13 աղբավայրից ևս 6-ի փակման ուղղությամբ: Կազմակերպչական աշխատանքներ են տարվել հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար:
Կարեն Կարապետյանը կարևորել է տարբեր ծառայությունների մատուցման գործառույթներում, այդ թվում՝ աղբահանության, մասնավորին ներգրավելու հարցը և նշել, որ դա կբերի որակական փոփոխություն: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան»-ին, ընդգծել է. «Նկատել եմ, որ միջհամայնքային ճանապարհներին կան մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ ու դա մեծապես ուրախացնում է: Եթե այսպես հետևողական շարունակենք՝ վեց ամիս հետո, մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ»:
Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության զարգացման ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը:
Կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքնում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Զեկուցվել է, որ մարզի դպրոցներում հաջողությամբ կազմակերպվում են տեսադասեր. համագործակցություն է ծավալվում Երևանի Այբ, Մխիթար Հերացու անվան և Ֆիզմաթ դպրոցների հետ:
Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցուցանիշներից և այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից, հանձնարարել է մարզպետին համապատասխան քայլեր ձեռնարկել:
Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում նախատեսվող ծրագրերին:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ