հինգշաբթի, 27 հուլիսի 2017
Վարչապետը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի թիմի հետ քննարկել է ոլորտային բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կառավարության ղեկավարը Կենտրոնի աշխատակազմի հետ քննարկել է հանրային կառավարման, հարկային վարչարարության, գործարար միջավայրի բարելավման, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: