Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 հունիսի 2004

Հունիսի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 10-ամյակի և 2004թ. շրջանավարտներին սկզբնական սպայական կոչումներ շնորհելու ու դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այդ առիթով ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում մասնավորապես ասված է.

Հարգելի պարոնայք սպաներ,

Ռազմական ինստիտուտի հարգելի շրջանավարտներ և սաներ

Շնորհավորում եմ բոլորիդ ռազմական ինստիտուտի 10-ամյա հոբելյանի առթիվ: Հիմնադրվելով մեր նորանկախ պետության համար դժվարին շրջանում, պաշտպանության նախարարության առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը կարճ ժամանակամիջոցում ոչ միայն կարողացավ լրացնել անհրաժեշտ փորձի ու հմտությունների պակասը, այլև ձեռք բերեց բարի համբավ՝ հետագա տարիներին պատվով կատարելով հայոց ազգային բանակը ռազմական հարուստ գիտելիքներով, մասնագիտական ունակություններով զինված հմուտ կադրային սպաներով համալրելու իր առաքելությունը: Տպավորիչ է, որ այսօր արդեն ինստիտուտի ավելի քան 1500 շրջանավարտներ համալրել են հայոց բանակի սպայական կազմը:

Ինստիտուտի կազմավորման և տասնամյա կենսագրության ընթացքում ունեցած հաջողությունների մեջ մեծ է ավագ սերնդի այն կադրային սպաների, փորձված հրամանատարների ներդրումը, որոնց ջանքերով հայրենիքի նվիրյալ մարտիկների՝ երկրապահ կամավորական ջոկատների հետ համագործակցությամբ, ձևավորվեցին հայկական զինված ուժերը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նվիրվելով բանակաշինության դժվարին, բայց նաև ազգաշահ գործին, նրանք երազում էին զինված ուժերի անընդհատ կատարելագործման, բարձր մակարդակի հրամանատարական կազմի ձևավորման մասին: Այսօր արդեն, 10 տարի անց, հանրապետության ռազմական մայր բուհի ղեկավարությունը, ավագ սպաներն ու դասախոսական ամբողջ կազմը իրավամբ կարող են հպարտանալ, որ ինստիտուտում լուրջ հիմքեր են ստեղծվել այդ նպատակի իրականացման, միջազգային չափանիշներին համապատասխանող ռազմական ուսումնական հաստատության ստեղծման համար:

Մենք քաջ գիտակցում ենք, որ բանակի, նրա բոլոր կառույցների՝ նաև ռազմական ինստիտուտի, հոգսերն ու հիմնախնդիրները միայն զինված ուժերինը չեն: Դրանք մեր բոլորի, ամբողջ հասարակության խնդիրներն են: Անցած տարիներին կառավարությունն արել է ամեն հնարավորը՝ հայոց զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը սատարելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք քայլ առ քայլ զորացնել մեր երկրի պաշտպանունակությունը, ապահովել պետության ու ժողովրդի անվտանգությունը:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել նաև ռազմական ինստիտուտի այս տարվա շուրջ 300 շրջանավարտներին, ովքեր շուտով կգործուղվեն բանակի զորամասեր: Շնորհավորում եմ ինստիտուտի ավագ սպաներին, դասախոսական կազմին, ովքեր ուսումնառության ընթացքում սաներին փոխանցելով իրենց գիտելիքներն ու փորձը, կարծում եմ, իրավունք ունեն գերազանց արդյունքներ ակնկալելու մոտ ապագայում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ռազմական ինստիտուտի հիմնադրման 10-ամյակի առթիվ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն ու բարի ծառայություն՝ ի նպաստ մեր ազգային բանակի հզորացման, մեր պետության ու ժողովրդի բարօրության:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ