Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունիսի 2017

Մամլո հաղորդագրություն

Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին:
Դրանք պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ, ժամանակակից և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-նախաձեռնություններ են, որոնց պետությունն ու համայնքը մասնակցում է բացառապես ծրագրի նպատակների իրականացման նշանակությամբ հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ամայի 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան. կստեղծվեն ավելի քան 1300 մշտական աշխատատեղեր, կընդլայնվի արտադրությունը՝ ապահովելով միջազգային շուկա տարեկան մոտ 60 հազար տոննա մաքուր էկոլոգիական բանջարեղենի և շուրջ հազար տոննա պանրի արտահանում:
Սրանք հենց այն արդիական գործարար-նախագծերից են, որոնք կառավարությունը հռչակել է որպես զարգացման հիմնօրինակ և նախաձեռնողների հետ միշտ պատրաստ է լինելու համագործակցության։
Անկախ այն բանից, որ այս պայմանավորվածությունն ինքնին տեղավորվում է կառավարության հռչակած գերակայությունների դաշտում, դրա ձեռքբերման փուլում մանրակրկիտ բանակցությունների ժամանակ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հայտարարել էին մայրաքաղաքի զարգացման ծրագրերին իրենց մասնակցության ավելացման մասին՝ 2017 թվականի ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 1 միլիարդ դրամի համայնքային զարգացման ծրագրեր։
Ցավոք ձևակերպումների իրավաբանական նրբություններն այս որոշումը քննարկման առարկա են դարձրել, սակայն ակնհայտ է, որ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ այս նախաձեռնությունները ժամանակի ընթացքում ոչ միայն չեն թողնելու թերահավատության որևէ նշույլ, այլ օրինակ են դառնալու նոր սերնդի տեխնոլոգիական ծրագրերի իրականացման համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ