Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հունիսի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքին համաձայն, կառավարությունը հաստատել է սոցիալական ապահովության քարտերի և դրանց համարների կիրառման կարգը: Հանձնարարվել է ՀՀ նախարարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, մինչև 2005թ. հունվարի 1-ը մշակել և ներդնել սույն որոշմամբ հաստատված կարգում նշված փաստաթղթերի նոր ձևեր՝ դրանցում նախատեսելով սոցիալական ապահովության քարտերի համարների գրանցման դաշտ, և այդ ձևերը լրացնելու կարգում նախատեսել սոցիալական քարտերի համարների գրանցման ընթացակարգերը, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ ներկայացնել կառավարության որոշման կատարումն ապահովելու համար: Հանձնարարվել է նաև որոշմամբ սահմանված տեղեկատվական բազաների միջև տվյալների փոխանակությունն իրականացնել սոցիալական քարտերի համարների միջոցով՝ 2005թ. հունվարի 1-ից: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է հաստատի ընտանիքի անապահովության գնահատման համակարգի, աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական բազաներ քաղաքացիների սոցիալական քարտերի համարները ներառելու կարգը:


Գործադիրը հաստատել է ՀՀ սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանման մեթոդական հանձնարարականների մշակման կարգը, ինչպես նաև այդ հանձնարարականներին Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության մասնակցության կարգը:


Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման ենթակա գումարների նվազագույն չափի հաշվարկումը կանոնակարգելու նպատակով, գործադիրը որոշել է, որ աշխատանքային խեղման հետևանքով աշխատողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը՝ կառավարության կողմից սահմանված կարգով: Հարցը ներկայացնելիս նշվել է, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրից, ըստ որի աշխատողներին պատճառված վնասի հատուցման գումարներն աստիճանաբար պետք է հավասարեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին (13.000 դրամ): Այս փուլում, նկատի ունենալով ՀՀ պետբյուջեի ներկայիս հնարավորությունները, վնասի հատուցման գումարը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով, ինչը հնարավորություն կընձեռնի բավարարել հատուցման իրավունք ունեցողների պարենային ծախսերի 25-35 տոկոսը: Որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 համապատասխան նորմերը սահմանող նախորդ որոշումը:


Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգին: Այն ներառում է մոտակա և տևական հեռանկարում միգրացիոն գործընթացների զարգացումները վերահսկելու և նախընտրելի ուղղություններով ապահովելու համար ՀՀ իշխանության մարմինների դիրքորոշումների, խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված մոտեցումների համակարգը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ շահագրգիռ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ, մշակել համապատասխան միջոցառումների ժամանակացույց և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել կառավարություն: Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը»:


Կառավարությունը, 2004թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 424.6 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի մարզպետարանին՝ Հացաշենի գյուղապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերը մարելու նպատակով Հացաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Այլ որոշումներով, մինչև 803.9 հազար դրամ և 396.7 հազար դրամ է հատկացվել նաև Վայոց Ձորի մարզպետարանին՝ համապատասխանաբար Կարմրաշենի և Արինի գյուղապետարանների և դրանց ենթակա հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի և պարտադիր սոցապ վճարների գծով 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերը մարելու նպատակով նշված գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ 2004թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ կառավարության փետրվարի 12-ի N 216–Ն որոշման մեջ, որոնք պայմանավորված են 2003թ. բյուջետային տարվա արդյունքներով խնայված և կառավարության առաջարկությամբ Ազգային Ժողովի կողմից 2004թ. հունիսի 11-ին ընդունված օրենքով 2004թ. պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարներին ավելացված շուրջ 12 մլրդ դրամը սահմանված ժամկետներում և արդյունավետորեն օգտագործելու անհրաժեշտությամբ: Փոփոխությունների նպատակը, մասնավորապես, օրենքով նախատեսված կապիտալ շինարարության, կապիտալ նորոգման և նախագծային աշխատանքների գնման գործընթացի օպերատիվ իրականացման ապահովումը, ինչպես նաև համայնքներին սուբվենցիաների հատկացման ընթացակարգի հստակեցումն է: Սահմանվել է, որ համայնքների սուբվենցիաների հատկացումն իրականացվում է ՀՀ համապատասխան համայնքների ղեկավարների և հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում: Նշված պետական կառավարման մարմինները, ըստ որոշման, պետք է նաև վերահսկողություն իրականացնեն համայնքների կողմից սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ:


Առանձին որոշմամբ գործադիրը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում և մի շարք փոփոխություններ՝ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ: Փոփոխությունները կատարվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում մարզի օբյեկտների շինարարության ֆինանսավորման չափանիշների վերաբերյալ քննարկումների արդյունքում, ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով հիմնանորոգման ենթակա դպրոցների առաջնահերթությունը: Նույն որոշմամբ 7 մլն դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նոր դպրոցի կառուցման նախագծային աշխատանքների կատարման համար՝ ՀՀ կառավարության 2004թ. պահուստային ֆոնդի հաշվին: Այլ որոշմամբ, նկատի ունենալով, որ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 7 դպրոցի վերանորոգումը մարզպետարանն իրականացնելու է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, որոշվել է այդ նպատակի համար պետբյուջեով նախատեսված 6,7 մլն դրամը նպատակաուղղել Հրազդանի թիվ 5 դպրոցի վերանորոգմանը:


ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը: Գործառույթի կանոնակարգումը կնպաստի ապօրինի անտառահատումների սահմանափակմանը, փայտանյութի արտահանման վերահսկողության բարելավմանը և ստվերային շրջանառության կրճատմանը:


«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը, ինչպես նաև այլընտրանքային ծառայողների համազգեստի ձևը և կրելու կարգը:


Գործադիրը ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և վճարման ժամկետի մասին» N 779 որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ մինչև 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած և ներկայումս կենսաթոշակի անցնող զինծառայողների կենսաթոշակների չափերը հնարավորինս համահարթեցնելու նպատակով: Որոշմամբ 2004թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների ամսական չափերի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը, որը մինչ այդ հաշվի չէր առնվում, հաշվի կառնվի 50 տոկոսի չափով:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում գտնվող արտադրամասը՝ իր շինությունների և սարքավորումների զգալի մասով, և հանձնել Վայոց Ձորի մարզպետարանի տնօրինությանը, Արտաբույնքի գյուղական համայնքին նվիրաբերելու և համայնքում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:


ՀՀ մարզերի համար տեղերում որակյալ կադրեր պատրաստելու նպատակով, կառավարությունը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշել է Վանաձորում և Սիսիանում ստեղծել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր:


Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ 2004թ. պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող կրթական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ֆինանսավորման չափերը՝ ըստ ծրագրերի:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Էքսլաբ» ՓԲԸ-ի բաժնետերերի ժողովի որոշումը, գործադիրը որոշել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» և «Էքսլաբ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը: Մեկ այլ որոշմամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվել են նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնում նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների և պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկերը:


Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության Գյումրի քաղաքի Օզանյան 1 հասցեում տեղակայված Գյումրիի նախկին կայազորի ներկայումս չօգտագործվող 1866 քմ. ընդհանուր մակերեսով Սպայի տունը, 2035 քմ. ընդհանուր մակերեսով բնակելի շենքը և դրանց սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ 0,81 հա հողատարածքը նվիրաբերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կաթողիկոսությանը՝ Հայորդաց Տուն հիմնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կաթողիկոսության կողմից հոգևոր-քարոզչական առաքելության ասպարեզում իրականացվող գործունեությանն օժանդակելու նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի» ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող լրացուցիչ Արձանագրության կնքման առաջարկությանը:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 28-ի N 1172 որոշմամբ ստեղծված «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, կառավարությունը հաստատել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու մրցույթի գնահատման արդյունքում ֆրանսիական «SAUR» S. A. կազմակերպությանը հաղթող ճանաչելու մասին:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ