Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հունիսի 2017

Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին





Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան Լուի Աթանգանա Ամուգունուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը և անդրադարձել 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, գագաթաժողովը կարող է դառնալ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցերի ու ծրագրերի քննարկման լավ հարթակ:
Ժան Լուի Աթանգանա Ամուգունուն ընդգծել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ գագաթաժողովը մեր երկրում կանցկացվի լավագույնս: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը գոհունակությամբ է ընդգծել, որ տպավորված է միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքից և նշել, որ Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ