Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 հունիսի 2017

Պետությունը սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները. Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ










Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումը և ընդգծել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ներկայացվելու են այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող: «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ և նոր գյուղտեխնիկա: «Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձևեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին և սուբսիդավորելու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը: Մշակված նման բանաձևեր ունենք նաև թեթև արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում բանկային համակարգին ներկայացնել նշված ոլորտների ֆինանսավորման հայտանիշերը:
Այնուհետև քննարկվել են արտահանման ոլորտների ֆինանսավորմանը, բանկերում առկա ակտիվների իրացմանը, տնտեսության տարբեր ճյուղերի վարկավորմանը, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, բանկային համակարգի զարգացմանն ու առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Բանկային համակարգի ներկայացուցիչները ողջունել են կառավարության նախաձեռնողականությունը, մասնավորապես, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ակտիվ գործունեությունը՝ արտահանողների խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվել է, որ այն մեծապես նպաստել է նաև վարկային ռիսկերի նվազեցմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ