Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 հունիսի 2004

Այսօր երեկոյան տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի փոխվարչապետ, նախարար Ռուդոլֆ Քյոբերլեի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Գերմանիայի առանձին երկրամասերի միջև կապերի զարգացումը: Անդրանիկ Մարգարյանը Բադեն-Վյուրթենբերգի կառավարությանը և ձեռներեցներին կոչ է արել ակտիվ ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում: Այդ նպատակով նա հրավիրել է երկրամասի ղեկավարներից ու գործարարներից կազմված պատվիրակությանը այցելել Հայաստան՝ տեղում հնարավոր տնտեսական ծրագրերը քննարկելու և իրականացնելու նպատակով:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և փոխվարչապետ, նախարար Ռուդոլֆ Քյոբերլեն քննարկել են նաև երկրամասի մայրաքաղաք Շտուդգարտի և Գյումրիի միջև համագործակցության, քույր քաղաքներ դառնալու հնարավորությունը: Փոխվարչապետը մեծ պատիվ է համարել, որ Գերմանիայի 16 երկրամասերից ՀՀ վարչապետի հետ հանդիպման համար ընտրվել է Բադեն-Վյուրթենբերգ երկրամասը, որն իր մեծությամբ երրորդն է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նա հաջողություններ է մաղթել Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովին, որը կարևոր միջոցառում է համարել երկու երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության զարգացման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել այն ապակենտրոնացման համակարգը, որ գոյություն ունի ԳԴՀ-ում, այդ բնագավառում ձևավորված ավանդույթները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության փորձի փոխանակումը: Կողմերը նշել են, որ կարևոր է երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության շարունակումն ու զարգացումը նաև առանձին քաղաքների, վարչատարածքային միավորների միջև համագործակցությամբ: Փոխվարչապետ, նախարար Ռուդոլֆ Քյոբերլեն ևս ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսական իրավիճակով և ներկայացված տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ է համարել:


Այսօր երեկոյան՝ ի պատիվ ՀՀ վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Բադեն- Վյուրթեմբերգ երկրամասի Բեռլինի ներկայացուցչությունում:


Վաղը՝ հունիսի 23-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովի բացմանը: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Բրանդենբուրգ երկրամասի գիտության և կրթության նախարար Շտեֆան Ռայխեի հետ:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ