Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 մայիսի 2017

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին




Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, ակտուալ թիմ: Հիմնադրամի ղեկավարից սպասում ենք գործունեության արդյունավետության, ներառյալ ֆինանսական կառավարման արդյունավետության և համապատասխան հաշվետվողականության բարձրացում: Յուրաքանչյուր ծախսի հետ կապված պետք է ունենանք հստակ, ագրեսիվ հիմնավորում, թե այն ինչին է ծառայելու: Հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ է ապահովել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարևորել է հիմնադրամում պետական աջակցության գործիքների կիրառման արդյունավետության գնահատման համակարգի ներդրումը և հավելել, որ կառույցը պետք է նպաստի արտահանելի հատվածի ընդլայնմանը, ծավալների ավելացմանը, ներուժ ունեցող կազմակերպություններին տրամադրի որակյալ խորհրդատվություն և այլն: «Մենք ամեն կերպ պետք է հասկանանք, թե որն է մեր պոտենցիալը, որ շուկաներում ինչ ներուժ ունենք, և առավելագույնս խթանենք արտահանումը: Պետք է նաև ներդրումների ոլորտում իրականացնել խթանման միջոցառումներ, քայլեր ձեռնարկել ներդրումային ծրագրերի ներգրավման, օտարերկրյա ընկերությունների սպասարկման, զբոսաշրջության ներուժի իրացման ուղղությամբ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ