Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 հունիսի 2004



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հունիսի 23-ին ԳԴՀ արդյունաբերողների կենտրոնում անցկացվելիք Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովին: Այցի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ԳԴՀ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:



Այսօր արդեն վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար, տիկին Վիչորեկ-Ցոյլի, Բեռլինի քաղաքապետ Քլաուս Վովերայթի հետ:



ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար, տիկին Վիչորեկ-Ցոյլի հետ հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նախարարության «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում միջտարածաշրջանային ծրագրերի իրականացումը, ուշադրություն հրավիրելով, մասնավորապես, այդ հարցում Ադրբեջանի, նաև Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումների վրա, որոնք տնտեսական հարաբերությունների մասին խոսակցություններն անմիջապես տեղափոխում են քաղաքական հարթություն և նախապայմաններ առաջադրում: Նա անդրադարձել է նաև Վրաստանի իշխանությունների հետ համատեղ, փոխշահավետ ծրագրերի ձևավորման ուղղությամբ տարվող քննարկումներին և երկկողմ պատրաստակամությանը: Կարևորելով տարածաշրջանային փոխգործակցությունն ու ծրագրերը, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարը ևս ընդգծել է, որ դրան պետք է ձգտեն ոչ թե առանձին մեկ-երկու պետություններ, այլ տարածաշրջանի բոլոր երկրները: Նա տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության, հարաբերությունների բարելավման համար հնարավոր լավ նախադրյալ է համարել: Զրուցակցի խնդրանքով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որոնք, ինչպես նաև ԱՀՌԾ իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքը, նախարար Վիչորեկ-Ցոյլը բավականին տպավորիչ է համարել: Վարչապետը խոսել է նաև եվրոինտեգրման ուղին որդեգրած մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Անդրադառնալով մի շարք, այդ թվում բնապահպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկությունների, բանկային ոլորտներում համագործակցությանը, կողմերն ընդգծել են փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Վիչորեկ-Ցոյլը գոհունակությամբ ընդգծել են մինչ այժմ Հայաստանում Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի արդյունավետությունը: Տիկին Վիչորեկ-Ցոյլը տեղեկացրել է, որ իր երկիրը մտադրություն ունի լրացուցիչ 8 մլն եվրո տրամադրել Հայաստանի հեռավոր շրջանների ջրամատակարարման խնդիրների լուծմանը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման հետ կապված նոր առաջարկությունների իրագործման հարցում, նշելով, որ այդ մասին առիթ է ունեցել վերջերս, ԳԴՀ-ում էներգետիկ խնդիրներին նվիրված համաժողովում, զրուցել նաև ՀՀ էներգետիկայի նախարարի հետ:



Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վիչորեկ-Ցոյլին՝ շահագրգիռ համագործակցության և փոխըմբռնման համար, նշելով, որ մեր երկրում իրականացվող գերմանական ծրագրերում մեծ է նաև նախարարի ներդրումը, որն այդ նպատակով եղել է Հայաստանում և քաջածանոթ է մեր երկրի խնդիրներին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ փոխգործակցությունը երկու երկրների միջև կընդլայնվի՝ ներառելով նոր ոլորտներ և նույնքան արդյունավետ կլինի, որքան մինչև այժմ իրականացված ծրագրերը:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ