Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հունիսի 2004


ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վկայակոչելով կառավարության կողմից հաստատված այդ հիմնադրամի կանոնադրությունը, ըստ որի հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը մշակույթի պահպանման տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և ու մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության իրականացումն է, վարչապետը հույս է հայտնել, որ մշակույթի բնագավառի, ինչպես նաև պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչներից ու գործարարներից կազմված խորհուրդը կկարողանա իրագործել իր առջև դրված խնդիրները, որոնք ևս հստակ ներկայացված են հիմնադրամի կանոնադրության մեջ և անչափ կարևոր առաքելություն ունեն:


Հոգաբարձուների խորհրդի անդամները ողջունել են հիմնադրամի ստեղծման գաղափարն ու առաջադրված նպատակները, վստահեցնելով, որ իրենց կարողությունների չափով կնպաստեն նշված խնդիրների լուծմանը:


«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօրվա նիստում խորհրդի նախագահ է ընտրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանին՝ նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմանդրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:


Խորհուրդը նաև իր ընտրությամբ վերահաստատել է կառավարության որոշմամբ հաստատված հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Թամարա Պողոսյանի թեկնածությունը: Այնուհետև, տիկին Պողոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը, որը ղեկավար մարմինը հաստատել է:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ