Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 մարտի 2017

Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու, պարտատերերի օրինական, այդ թվում՝ աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, ինչը պայմանավորված է, թե գործնականում թույլ տրված թերացումներով, թե օրենսդրական բացերով»,-նշել է վարչապետը և հավելել, որ այս հարցի լիարժեք լուծումն առավել մեծ կարևորություն ունի նաև այն առումով, որ գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն: Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն ուղղված:


Առաջարկություններ կներկայացվեն բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ


Անդրադառնալով բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելուն վարչապետը նշել է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու լուծումներ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը երիտասարդ ընտանիքների և բազմազավակ ընտանիքների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամանակացույց և այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։ ՀՀ մարզպետերին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ: ՀՀ ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համատեղ քննարկելով և գնահատելով ռիսկերը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները, ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանների ձեռք բերման հնարավորության վերաբերյալ:

Չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ. վարչապետ

Չգազիֆիկացված տարածքների ջեռուցման և այլ խնդիրների լուծման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան ցանկացած այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս: Միաժամանակ, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետերին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Գործադիրի ղեկավարը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է առաջին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները, մասնավորապես՝ արևային մարտկոցները, պելետային կաթսանները, վառարանները և այլ տարբերակներ։ Արդյունքում՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը: «Յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ իրենց ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել դրանցից լավագույնը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

Կուսումնասիրվի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կներկայացվի առաջարկություն դրանց վերաբերյալ

Անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների և դրանց հարակից տարածքների կանոնակարգմանը՝ վարչապետը նշել է. «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների ապահովությունը կարևոր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն: Մեր մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև առկա են ոչ պատշաճ ճանապարհային նշաններ»: Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ։ Նույն հանձնարարականն էլ տրվել է նաև ՀՀ մարզպետերին՝ միջհամայնքային բոլոր ճանապարհների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունների օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ ոստիկանության պետը 1-ամսյա ժամկետում կուսումնասիրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին տեղադրված համապատասխան նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ:


Հաշվետվություն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ


ՀՀ արդարադատության նախարարը հաշվետվություն է ներկայացրել ի կատարումն ՀՀ վարչապետի կառավարության 2017թ. փետրվարի 26-ի նիստում հնչեցված հանձնարարականի` ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ:
«Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի 245-Ա և 359-Ա որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը մենք պետք է մշակենք և Ազգային ժողով ներկայացնենք 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:
Նախորդող մեկ տարվա ընթացքում մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը:
Այսպես` 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից: Ցանկանում եմ նշել, որ Սահմանդրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը:
Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն `‹‹Ազգային ժողովի կանոնակարգ››, ‹‹Կուսակցությունների մասին›› և ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ սահմանադրական օրենքները համապասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է այդ օրենքների ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել: Ընդ որում ցանկանում եմ նաև ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն ` սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և որոշ դեպքերոմ ստացել են ավելի քան ձայների 3/5-ը: Ավելին, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, ‹‹Կուսակցություննների մասին›› և ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները:
Միևնույն ժամանակ ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ միչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա հետևյալ օրենքները.
‹‹Սահմանադրական Դատարանի մասին›› ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:
Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ ‹‹Սահմանադրական դատարանի մասին›› օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը:
Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված ‹‹Դատախազության մասին››, ‹‹Հանրաքվեի մասին››, ‹‹Հաշվեքննիչ պալատի մասին››, Հեռուստատեսության և ռադիոյի մասին››,‹‹Կենտրոնական բանկի մասին›› ՀՀ օրենքների նախագծերին, ապա ‹‹Դատախազության մասին›› օրենքի նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ Կառավարության հավանությանը, իսկ այլ նախագծերի վրա կատարվող աշխատանքները իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժամկետներում դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի 245-Ա որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին գործադիրին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23-ը ‹‹Կառավարության մասին›› ՀՀ օրենքի նախագծի փաթեթի հետ որպես հարակից նախագծեր:
Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ կառավարության 2016 թվականի 359-Ա որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ կառավարություն կներկայացվի ևս 5 օրենքի նախագիծ:
Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես` միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել, լրացվել կամ փոփոխվել է մոտ 25 ենթաօրենսդրական ակտ»,
-նշել է նախարարը:

 

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ