Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 26 մարտի 2017

Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին







Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:
«Սաստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է և գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին և արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները: Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաև ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին նաև նշել է, որ նորակառույց գործարանի հարևանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, և այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Նշվել է, որ առաջին 8 տունը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին:
Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը՝ ընկերության տնօրենը կառավարության ղեկավարին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները ևս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկության ընդլայնման ծրագրերը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում:
Կարեն Կարապետյանը եղել է նաև Գյումրու «Օյունջյան» բարեգործական հիմնադրամում: Վարչապետը նախ դիտել է հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի սաների պատրաստած երաժշտական ելույթը, ապա ծանոթացել նույն հիմնադրամի «Աղավնի» արհեստի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ հիշյալ կենտրոնի բացումը նախատեսվում է այս տարի:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ