Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հունիսի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:


Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել և հաստատվել են`


«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական N 2 հատուկ կրթահամալիրում իրականացվող հակահրդեհային համակարգի ստեղծման ծրագիրը, բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Նախադպրոցական և դպրոցական կրթություն (Քայլ առ քայլ)», «Միջնակարգ և բարձրագույն կրթություն», «Իրավունք և քրեական դատավարություն», «Քաղաքացիական հասարակություն», «Հանրային առողջապահություն», «Գրադարանային», «Ինտերնետ», «Արվեստ և մշակույթ» դրամաշնորհային ծրագրերը։ Հաստատվել են նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իր շահառուներին «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանելու համար աջակցության ցուցաբերման ծրագիրը, որը նախատեսում է ինստիտուտի դահլիճի, ստուդիայի, լսարանների, փորձասենյակների և այլ տարածքների պայմանների բարելավում ևս։


«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» կազմակերպություն հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կապեր եկեղեցու, համայնքների և կառավարության հետ» ծրագիրը ևս հանձնաժողովը հաստատել է: Ծրագրի նպատակն է՝ ունի քրիստոնեական ուսումնական ձեռնարկների տպագրում, Հայաստանի տարբեր մարզերում հոգևոր դասընթացների անցկացում, ամառային ճամբերների կազմակերպում։


Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է նաև «Աջակցություն երեխաներին» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Արարատի, Լոռու և Տավուշի մարզերում միջոցառումներ իրականացնել սոցիալապես անապահով ընտանիքներին, ծնողազուրկ և զոհված ազատամարտիկների երեխաներին նյութական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ