Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է գործարարության աջակցման խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարներին, որոնք թվով 28-ն են և ներկայացնում են տարբեր ոլորտներ: Հանդիպման մասին ՀՀ վարչապետը նշել էր գործարարության աջակցման խորհրդի վերջին նիստի ժամանակ՝ ընդգծելով քննարկվող հարցերի շուրջ խորհրդի կազմում ներկայումս ընդգրկված գործարար համայնքի 6 անդամից բացի նաև մյուսների տեսակետները, առաջարկները, դիտողությունները լսելու և հաշվի առնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանն Անդրանիկ Մարգարյանը գործարարներին տեղեկացրել է, որ խորհրդի որոշմամբ գործարար համայնքի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում իրավունք է տրվել խորհրդի քարտուղարության ընտրությամբ տվյալ նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել ռոտացիոն կարգով՝ խորհրդում ընդգրկվելու համար հաստատված գործարարներից, որպեսզի նիստի օրակարգում քննարկվող հարցերին գործարար համայնքը ներկայացված լինի ամբողջական կազմով: Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահի պաշտոնակատար Արսեն Ղազարյանը տեղեկացրել է, որ նշված գործարարներից ստեղծվել է նաև «28-ի ակումբ», որի նպատակն է խորհրդի նիստից նիստ ընկած ժամանակահատվածում օրակարգային հարցերի շուրջ ակտիվ աշխատանք ծավալելը, նիստերի քննարկումները արդյունավետ և գործնական դարձնելը: Վարչապետի և գործարարների այսօրվա հանդիպմանը առաջարկվել է գործարարությանը խոչընդոտող պրոբլեմների բանկում, որի ստեղծումը կարևորվել էր դեռևս խորհրդի առաջին նիստում, ներառել ևս մի քանի խնդիրներ, որոնք խորհրդի աշխատանքային առանցքը պետք է դառնան և քննարկվեն ու լուծումներ գտնեն նրա նիստերում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ