Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հունիսի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով տարածաշրջան ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տնօրենների պատվիրակությանը՝ ԱՀՀ տնօրենների խորհրդի նախագահ Անտոնի Պարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետին ներկայացրել են իրենց այցի նպատակը, նշելով, որ մինչև այցի ավարտը՝ հունիսի 26-ը, նախատեսում են լինել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Վրաստանում: Զրույցի ընթացքում նրանք հետաքրքրվել են, թե ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ինչպիսի՞ տարածաշրջանային ծրագրեր կարող են լինել Հայաստանի և Վրաստանի համար, մինչ այժմ ի՞նչ քննարկումներ են եղել այդ թեմայով երկու երկրների իշխանությունների միջև, քանի որ, ըստ Անտոնի Պարսամյանի, Ամերիկայի հայկական և վրացական համայնքների լոբբիստական ջանքերը համատեղելու միջոցով, որին ձեռնամուխ է եղել ԱՀՀ-ն, հնարավոր կլինի նոր և երկուստեք շահավետ ծրագրեր իրագործել:


ՀՀ վարչապետի հետ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ներկայիս զարգացումներին, Հայաստանի և Ամերիկայի հայկական համագումարի առաջիկա համագործակցությանը, մեր երկրի և ԱՄՆ-ի համագործակցությանն ու հարաբերություններին, մասնավորապես, ֆինանսական աջակցության, այդ թվում՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին վերաբերող հարցեր և այդ ամենին Ամերիկայի հայկական համագումարի հնարավոր աջակցության խնդիրները:


Անդրանիկ Մարգարյանը, զրուցակիցների խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները, իրագործվող ծրագրերը և ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում հայաստանյան առաջարկությունների ծրագրի պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքը, հասարակական քննարկումների ընթացքն ու կառավարության մոտեցումները ծրագրի ընդհանուր քաղաքականությանը, որը, ըստ վարչապետի, հիմնականում ներառված է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում և համահունչ է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի մոտեցումներին ու քաղաքականությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ