Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 մարտի 2017

Վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ քննարկել է բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր




Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ադմինիստրատորի օգնական, Ռազմավարության և ծրագրային աջակցոթյան բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին:
Հանդիպմանը քննարկվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մարտինես-Սոլիմանին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար և կարևորել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, տեսլականի ձևավորման, ՀՀ-ի՝ միջազգային ներկայացվածության բարձրացման ուղղությամբ փոխգործակցությունը: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Մագդի Մարտինես-Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ