Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովում



Ողջունում եմ Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի մասնակիցներին, հյուրերին: Նման վեհաժողովի անցկացման նախաձեռնությունը, միտված լինելով համահայկական ևս մեկ կարևոր գաղափարի իրագործմանը, որի սկիզբը դրվել է դեռևս «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, ինքնին գնահատելի է և անչափ կարևոր: Տարբեր երկրների պետական կառավարման ներկայացուցչական մարմիններում ընտրված հայազգի պատգամավորների և հայ ժողովրդի բարեկամ քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ ընթացող այս վեհաժողովը, կարծում եմ, բացի հայազգի պատգամավորների և պատգամավորական բարեկամության խմբերի միջև ձևավորված կապերի սերտացումն ու դրանք առավել գործնական դարձնելը, պառլամենտարիզմի զարգացման համաշխարհային փորձի արդյունավետ կիրառումը, մի շարք այլ կարևոր խնդիրներ ունի իր առջև դնելու: Մասնավորապես, ժողովրդավարական ու տնտեսության ազատականացման ուղին բռնած մեր անկախ պետականության` Հայաստանի Հանրապետության, միջազգային ասպարեզում ներկայացման, ճանաչելիության մեծացման ու այդպիսով նաև` վարկանիշի բարձրացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայրենիքի հզորացման գործում Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, համահայկական խնդիրների լուծման, Սփյուռքի հայապահպանման կարևորագույն առաքելությանն աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնման, համաշխարհային հանրությանն ու պետություններին ԼՂՀ հարցի համակողմանի և ճշգրիտ ներկայացման, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր արժեքները, իբրև համամարդկային արժեքներ, ներկայացման, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներում Հայաստանի ընդգրկվածության, դերի և ազդեցության հնարավորինս մեծացման խնդիրների մասին է խոսքը, որտեղ խորհրդարանականները, իրենց ակտիվ գործունեությամբ և կապերով զգալի աշխատանք կարող են կատարել, այդպիսով, եթե ոչ ամբողջությամբ նշված խնդիրների լուծմանը հասնելով, ապա գոնե էապես նպաստելով դրան:



Մեր երկիրն ակտիվորեն շարունակում է ինտեգրվել եվրոպական ընտանիքին ու համաշխարհային տնտեսությանը` արմատավորելով և զարգացնելով ժողովրդավարական արժեքներն ու փորձելով այդ ճանապարհին ծագող դժվարությունները հաղթահարել և անշրջելի դարձնել սկսված գործընթացը: Այստեղ ևս խորհրդարանական կառույցների դերակատարումը` փորձի փոխանակման, օրենսդրության կատարելագործման և մի շարք այլ առումներով, զգալի կարող է լինել:



Կրկին ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը, որ մեկտեղել է այսքան հայազգի խորհրդարանական գործիչների ու բարեկամների և ուզում եմ հուսալ, որ այն կծառայի իր նպատակին ու կդառնա պարբերական:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ