Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 մարտի 2017

«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին





Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր սպառողները, հասարակական և այլ պրոֆեսիոնալ կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով: Կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ռազմավարական խնդիր է համարել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացումը և մի շարք գործողություններ նախատեսել այդ ուղղությամբ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է և արդյունք է տալիս: «Մեզ համար չափազանց կարևոր է արտադրողների և ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները: Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից, և ակնհայտ է, որ այս հարթության մեջ համագործակցելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու և լուծելու հրամայական ունենք», - նշել է կառավարության ղեկավարը:
Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀԿ-ների և ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը: «Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք», - եզրափակել է վարչապետ Կարապետյանը:
Ելույթներով են հանդես եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Վալերի Կորեշկովը կարևորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունում նման համաժողովի կազմակերպումը, որը լավ հարթակ է շահագրգիռ հարցերի քննարկման, կարծիքների փոխանակման և արդյունավետ լուծումների մշակման համար:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ համաժողովին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների, գործարարների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է իրենց իրավունքների վերաբերյալ սպառողների իրազեկվածության բարձրացման և սննդի շղթայի օպերատորների համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ