Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2005-2007թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն կազմվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն և արժանացել է ՀՀ վարչապետի 2002թ. հունիսի 7-ի N 346-Ն որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի հավանությանը: Նշվել է, որ ծրագրի մշակման ժամանակ հիմնական շեշտը դրվել է սոցիալական ոլորտում՝ մասնավորապես, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության այլ բնագավառներում ծախսերի ավելացման վրա: Հարցի քննարկումից հետո հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկ շաբաթվա ընթացքում արված առաջարկությունները հաշվի առնելով, լրամշակել նախագիծը, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով` ի գիտություն:

Կառավարությունը, 2004թ. պետբյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 4 մլն 267.2 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ Մեղրու և Ագարակի քաղաքային, ինչպես նաև Ալդարա, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական համայնքներին՝ նրանց բյուջեներ հողի հարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց 2004թ. հողի հարկը վճարելու համար միջոցներ տրամադրելու նպատակով այդ համայնքներին սուբվենցիաներ հատկացնելու համար: Նշվել է, որ կառավարության կողմից վերջին տարիներին Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման նպատակով կայացրած մի շարք որոշումների, նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկման արդյունքում ու մի շարք այլ գործոններով պայմանավորված, որոշակի առաջընթաց է արձանագրվել, և այժմ բոլոր ջանքերն ուղղված են այդ տարածաշրջանի համընդհանուր զարգացմանը: Այս ենթատեքստում շատ է կարևորվում տեղի հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց նկատմամբ կառավարության վերոհիշյալ որոշմամբ արձանագրված մոտեցումը, որը բխում է նաև Մեղրու տարածաշրջանի ռազմավարական նշանակության հանգամանքով: Որոշման համար հիմք է հանդիսացել նաև Սյունիքի մարզպետարանի դիմումը ՀՀ վարչապետին:

Այլ որոշումներով գործադիրը 7 մլն 925 հազար և 8 մլն 700 հազար դրամ է հատկացրել նաև Վայոց Ձորի մարզպետարանին՝ համապատասխանաբար Սալլի գյուղի խմելու ջրագծի 1.5 կմ հատվածի և Արենի գյուղի խմելու ջրագծի 935 կմ հատվածի կառուցման նպատակով 15 մլն դրամ է հատկացվել Վայքի քաղաքապետարանի ու վերջինիս ենթակա նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև բյուջետային այլ ընթացիկ ծախսերի գծով 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առաջացած համայնքի բյուջեի պարտքերը մարելու նպատակով Վայքի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:

Կառավարությունը հաստատել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի 2005թ. ընթացքում մշակման ենթակա առաջնահերթ տեխնիկական կանոնակարգերի ցանկը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2000թ. հունվարի 11-ի N 9 որոշման համապատասխան և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ու պայմանավորված է ներկրման և արտահանման գործընթացներում, ինչպես նաև ներքին շուկայում վերահսկելիության անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրինագծին, որը կարգավորում է, մասնավորապես, նշված պարտադիր վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում կարգավորման պարտադիր վճարներ վճարողների շրջանակը, վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը՝ օրենքի խախտման համար: Այդ կապակցությամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի «ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը` 6 մլն 720 հազար դրամի չափով:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Վրաստանի գործադիր իշխանության միջև ավտոտրանսպորտային միջոցների հափշտակությունների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության: Որոշմամբ լուծարվել է «Գյումրու N 35 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Ոսկան Երևանցի» տպագրատուն արտադրահրատարակչական» ԲԲԸ-ին տալ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման լիցենզիա:

«Կրթության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի թիվ 771 որոշմամբ հաստատված հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգին համապատասխան, գործադիրը հաստատել է միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` 2006թ-ից մինչև 2008թ. աստիճանաբար ապահովել հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանների, հանրակրթական առարկաների չափորոշիչների և ծրագրերի համապատասխանեցումը միջնակարգ կրթության պետական չափորշչին: 2006թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 8-ի N 226 որոշումը «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին»: Մեկ այլ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզի «Նոյեմբերյանի N 82 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել է «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 31-ի «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 425-Ն որոշման մեջ, որոնց համաձայն, մասնավորապես, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարություն (դիրիժորություն) մասնագիտության անվճար հիմունքներով տեղերի թիվը 3-ից հասցվել է 8-ի (լրացուցիչ 5 տեղ տրվել է «զինվորական խմբավար» մասնագիտությանը): Փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 25-ի «ՀՀ 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ, որոնցով 8 լրացուցիչ տեղ է հատկացվել «Զինվորական իրավագետ» մասնագիտությանը մագիստրատուրայի համար, ևս 8 տեղ` առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի համար` նույն չափով պակասեցնելով հեռակա անվճար ուսուցմամբ տեղերը:

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետական կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնելու հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլ», «Ավանտուր», «ԳԱՊ բնակշին» ՍՊԸ-ներին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն և 2004թ. մարտի 4-ի թիվ 399-Ն որոշումներով, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին նշված ընկերությունների հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման (հողամասի վարձակալության նախնական) պայմանագրեր, առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով, 99 տարի ժամկետով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ, որոնց համաձայն, մասնավորապես, 2004թ. սեպտեմբերի 15-ից հանրապետությունում արգելվում է ՀՀ-ում արտադրված «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության» N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներում: Որոշմամբ նշված համաձայնագրի շրջանակներում համաֆինանսավորման կարգով ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մինչև 7 մլն 400 հազար դրամ է հատկացվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ