Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հունիսի 2004

ՀՀ վարչապետ, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Այն ստեղծվել է ՀՀ նախագահի 2004թ. մայիսի 31-ի հրամանագրով: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը (նախագահի տեղակալ), Ֆինանսների և էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

Նիստում հոգաբարձուների խորհրդի անդամները նախ հաստատել են խորհրդի կանոնակարգը, ըստ որի խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային առաջարկություններ ներկայացնելը, աջակցություն ստանալը և նշված ծրագրի իրագործման գործընթացն առաջնորդելն ու համակարգելն է: Խորհրդատվական այս մարմինը իր աշխատանքների կազմակերպման համար, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է աշխատանքային խմբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներից:

Այնուհետև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը և Ֆինանսների և էկոնիմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկատվություն են ներկայացրել մինչ այժմ ծրագրի առաջարկությունների ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նրանք նշել են, որ արդեն իսկ մի շարք հադիպումներ են կազմակերպվել հանրապետության մարզերում, դոնոր և հասարակական կազմակերպություների, գործարար համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` «Գործարարության աջակցման խորհուրդ» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման» խորհրդի անդամների հետ: Վարդան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի կազմման հիմնական ուղղությունները հայտնի են` դրանք նշված են նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում և լայնորեն քննակվել են նաև մինչև հիմնադրամի ստեղծումը: ԱՄՆ կառավարությանը ներկայացվելիք հայաստանյան ծրագրի առաջարկությունների մեջ ՀՀ կառավարությունը, ըստ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, կարևոր բաղադրիչ է համարում ներդրումը մարդկային զարգացման կապիտալում և ներդրումը տնտեսության մեջ: Հոգաբարձուների խորհրդի անդամները կարևորել են նաև մարզերի գործարարների ու հասարակական կազմակերպությունների հետ նման քննարկումների կազմակերպումը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շարունակել բազմակողմ քննարկումները և ստացված բոլոր առաջարկությունները հուլիսի 15-ին ամփոփելով` ներկայացնել խորհրդի քննարկմանը: Վարչապետն առաջարկել է ստեղծել առաջարկությունների բանկ, չմերժել հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող և ոչ մի առաջարկ, նշելով, որ նույնիսկ այն ծրագրերը, որոնք համահունչ չլինելով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի քաղաքականությանը` չեն ընդգրկվի հայաստանյան այդ ծրագրում, կնախատեսվեն հետագայում ֆինանսական այլ միջոցների հաշվին իրագործել: Նիստում ընդգծվել է ծրագրի մշակման ամբողջ գործընթացի հրապարակայնության անհրաժեշտությունը:

Հոկտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ